Պարզում ենք այլ անձանց առնչությունը «Հարսնաքարի» դեպքին. Արսեն Այվազյան
Իրավունք
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության բաժնի պետ Արսեն Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ տվեց 2012 թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցածի վերաբերյալ:
Խոսելով շրջանառվող այն լուրերի մասին, որ «Հարսնաքար» ռեստորանում ՊՆ բժիշկներին ծեծի ենթարկածների թիվը եղել է ոչ թե վեցն, այլ մոտ 15-ն են եղեl` Արսեն Այվազյանն ասաց, որ քրեական գործքում դա որպես վարկած առաջ է քաշված. «Պետք է նշեմ, որ նախաքննությունը դեռ շարունակվում է, շարունակվում է նաև այդ ուղությամբ քննչական գործողությունների կատարումը: Այսինքն, այդ վարկածի ստուգման նպատակով ևս կատարվում են քննչական գործողություններ` պարզելու այլ հնարավոր անձանց առնչությունը կամ մասնկացությունը կատարված դեպքին:
Քանի որ նախաքննությունը դեռ չի ավարտվել, այս պահին ես այդ հարցին միանշանակ պատասխանել չեմ կարող, բայց ըստ քրեական գործի ներկա փուլում ձեռք բերված բավարար ապացույցների, ծեծի ենթարկողները եղել են վեցը: Թե ի՞նչ կպարզվի նախաքննության հետագա ընթացքում, արդեն ժամանակի հարց է և միայն ժամանակը ցույց կտա»,- նշեց Այվազյանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում