Չարենցավանում կատարված սպանության հեղինակը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
Իրավունք
Ինչպես տեղեկացրել էր Ոստիկանության մամլո ծառայությունը, հուլիսի 8-ին` ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Վարդան Վարդանյանը, ով հիվանդանոցում մահացել էր:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Հուլիսի 10-ին ոստիկանության Չարենցավանի բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Ռոբերտ Գալստյանն ու խոստովանել, որ հուլիսի 8-ին՝ ժամը 22.15-ին, Չարենցավան քաղաքի 3-րդ դպրոցին հարակից տարածքում վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել Վարդան Վարդանյանին:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում