Նոր առաջարկություններ՝ կապված ցմահ բանտարկյալների խնդիրների հետ
Իրավունք
Այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցան Հայաստանի Հելսինկայն կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանը։ Բանախոսները հանդես եկան պետական կառույցներին ուղղված առաջարկություններով՝ կապված ցմահ բանտարկյալների խնդիրների հետ։
Առաջարկությունները հետևյալն են.
- Օրենսդրական փոփոխություններ՝ ռեժիմների փոփոխում՝ փակից կիսափակի, այնուհետև կիսաբացի։
- Ցմահ դատապարտման տարիքային շեմի բարձրացում՝ մինչև 21 տարեկան։
- Ցմահ դատապարտյալների գործերի վերանայումներ։
- Պատժի կրման, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման տարբերակված մեխանիզմների մշակում։
- Քաղաքական ուժերին առաջարկության արվեց քննարկել վերը նշված հարցերը և ներկայացնել սեփական առաջարկությունները, իսկ ստեղծագործական միություններին առաջարկվեց մասնակցել «Սկավառակներ ցմահ դատապարտյալներին» ակցիային՝ նվիրելով բարի, խորը, գեղեցիկ գեղարվեստական ֆիլմեր, ուսուցողական, ճանաչողական վավերագրական ֆիլմեր, բարձրարժեք երաժտություն պարունակող սկավառակներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ