Չորս քաղաքացի անհիմն պահվել են ոստիկանությունում
Իրավունք
Հունիսի11-ին փաստաբան Գայանե Խաչատրյանից Պաշտպանի 116 թեժ գծին ահազանգ է ստացվել, որ իր վստահորդ Հայկ Ջաղացպանյանին բերման են ենթարկել Ոստիկանության Մաշտոցի բաժին և 8 ժամ անհիմն պահել ոստիկանությունում:
Նույն օրը 116 թեժ գծին է ահազանգել Հովհաննես Ղազարյանը և հայտնել, որ Արման Մարգարյանին, նրա կնոջը և Արմանի անչափահաս եղբորը' Կարեն Մարգարյանին, բերման են ենթարկել Ոստիկանության Մաշտոցի բաժին և պահել անազատության մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները մեկնել են ոստիկանություն և տեղում պարզել, որ Հայկ Ջաղացպանյանին, Արման Մարգարյանին, նրա կնոջը, անչափահաս Կարեն Մարգարյանին ոստիկանությունում պահել են օրենքով սահմանված ժամկետից ավելի:
Բացի այդ քաղաքացիներին չեն գրանցել բերման ենթարկվածների մատյանում, նրանց չի տրվել դատավարական կարգավիճակ, չեն բացատրվել նրանց իրավունքներն ու պարտականությունները:
Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցների միջամտությամբ քաղաքացիները ազատ են արձակվել:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում