Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ) 

Հանրային ռադիոյում կրքերը թեժանում են. տնօրեն նշանակվելու համար «դաբրո» է պետք

Հայաստան

Ընդամենն օրեր անց հայտնի կդառնա, թե ով է Հայաստանի Հանրային ռադիոյի նոր տնօրենը: Այսօր  գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջին օրն է և հեռուստատեսության և ռադիոյի մրցութային նոր հանձնաժողովն արդեն վաղը կքննարկի թեկնածուների ընտրության հարցը։ Նշենք, որ արդեն 20-ից ավել թեկնածու կա, այդ թվում՝ Տիգրան Հարությունյանը, Լավրենտի Միրզոյանը: ԼՈւՐԵՐ.com-ը զրուցել է վերջիններիս հետ՝ մրցույթում հաղթելու իրենց շանսերի, թեկնածուների միջև մրցակցության, ոլորտում առկա խնդիրների մասին:

«Մրցույթին դիմելու շարժառիթը բազմաթիվ գործընկերներիս հորդորներն էին: Ծանրութեթև արեցի, հասկացա, որ պահ է հասունացել և կարող եմ դիմել: Հանրային ռադիոն ռազմավարական կարևոր կառույց է մեր երկրի համար և ես քաջ գիտակցում եմ իմ քայլի կարևորությունը:  30 տարի աշխատել եմ այնտեղ և քաջատեղյակ եմ Հանրային ռադիոյի բոլոր ստորաբաժանումների աշխատանքի նրբություններին: Իմ պլաններում կա նշաձող՝ Հանրային ռադիոն դարձնել 21-րդ դարի միջազգային պայմաններին համապատասխան: Ես արդեն իսկ ունեմ ռազմավարական ծրագիր, որը կհրապարակեմ, եթե ընտրվեմ: Եթե ամեն բան լինի արդար, անկողմնակալ, ապա հաղթելու շանսերս գնահատում եմ բարձր, որովհետև ունեմ փորձ, մեծ ճանապարհ, գործընկերներիս և ունկնդիրներիս սատարումը: Այս ընթացքում չեմ հանդիպել թեկնածուներին և շփում էլ չունեմ: Նրանից մի մասի հետ աշխատել եմ, գործընկերներ ենք, սակայն ոմանց ընդհանրապես չեմ ճանաչում»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հաղորդավար Տիգրան Հարությունյանը:

Հարցին՝ կիսո՞ւմ է տեսակետը, որ ժամանակն է երիտասարդներին հնարավորություն տալու, Հարությունյանը պատասխանեց. «Ռադիոն, որը կրում է Հանրային անվանումը, պետք է լինի հնի և նորի համադրությամբ: Այսինքն՝ պետք է օգտագործել պրոֆեսիոնալների փորձը, ներուժը՝ գումարելով երիտասարդական ավյունը. ի վերջո, Հանրային ռադիոն՝ 93-ամյա ծերունին, միշտ երիտասարդ է»,- նշեց նա: 

Լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանն էլ նկատեց՝ վատ է զգում, երբ այդ կարևոր պաշտոնի համար դիմում են ձևի համար։ Հանրային ռադիոյի տնօրենը ազգային անվտանգության խնդիր իրականացնող մարդ է: Պետք է լինեն չափորոշիչներ, որպեսզի մարդիկ դիմեն․ «Գրված է, որ ճանաչված, մտավորական, գիտական կոչում ունեցող, հանրությանը ծանոթ մարդիկ կարող են դիմել: Դա հաղորդավարների՞, հանդիսավարների՞ մրցույթ է, դա լուրջ պաշտոն է, որը պետք է զբաղեցնի մարդ, որ հանրությունն ասի՝ ճիշտ նշանակում են արել: Տիգրան Հարությունյանը, Մարինա Թագակչյանը, Ալեքսանդր Սայադյանը դիմել են, մտածել են՝ Արմեն Ամիրյանն էլ էր հաղորդավար նա կարող էր ղեկավարել, իրենք չե՞ն կարող: Արմեն Ամիրյանը, մյուսները տնօրեն են եղել՝ ի՞նչ են արել: Հանդիսավարներից ու հաղորդավարներից պետք է հեռու մնալ: Մարկը Գրիգորյանն իմ ընկերն է, բայց ռուսական կրթությամբ մարդը չպետք է ղեկավարի, այլ՝ հայեցի մտածողությամբ, հայոց լեզվին խորապես տիրապետող մարդը: 25, 30, 35 տարեկան մարդիկ մտածել են տեղը ազատ է՝ դիմենք, կանցնենք՝ կանցնենք, չէ՝ չէ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ կուսակցական խաղեր չպետք է լինեն, քանի որ իշխանափոխություն է եղել․ «Մտածեցի նախկինի նման դաբրոյի խնդիր չկա՝ դիմեմ: Բայց ինձ զանգում են, թե ինչո՞ւ ես դիմել՝ «Իմ Քայլի» ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը նշանակված է, Վրույր Թադևոսյանը նշանակվելու է: Եթե ձևական պետք է մրցույթ հայտարարեն էլ ո՞ւմ է պետք մարդկանց չարչարելը: Եթե թեկնածու ունեն, թող նշանակեն, ձե՞ռք են առնում: Ես առաջարկում եմ քննարկում անել, տեսնենք՝ թեկնածուները կարողանո՞ւմ են դիմում, կենսագրական գրել: Բա բողոքում ենք՝ եթերի լեզուն լավը չէ, եթե այդ մարդիկ հայերենին չեն տիրապետում, ինչպե՞ս պետք է լեզվի անաղարտության համար պայքարեն։ Տեսնենք՝ հանձնաժողովի անդամները կամակատարնե՞ր են, վերևից ասված թեկնածո՞ւի են պաշտպանում, թե՞ ազնիվ ձևով արժանի թեկնածու են ընտրում»,- ասաց Միրզոյանը՝ սրտնեղելով, որ, ըստ երևույթին, գրագետ մարդ պետք չէ, ով «դաբրո» ունի նրան էլ կնշանակեն։

Սոնա Հարությունյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին
Ամենադիտված