Լեհաստանում հրկիզել են Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի ցամաքային կայանը
Քաղաքական
Լեհաստանի Մազովեցկի վոյեվոդության Վոլա Կրոբովսկա բնակավայրում հրդեհ է բռնկվել Starlink արբանյակային կապի ցամաքային կայանի տարածքում։ Ինչպես հայտնում է RMF FM ռադիոկայանը, հրշեջների նախնական գնահատմամբ՝ տեղի ունեցածը դիտավորյալ հրկիզում է եղել։
Հրդեհի հետևանքով վնասվել են կայանի էլեկտրաէներգիայի բաշխիչ հանգույցը և գեներատորային համակարգը։ Նշվում է, որ տվյալ կայանն օգտագործվում է նաև Ուկրաինային Starlink արբանյակային ինտերնետ կապով ապահովելու համար։
Դեպքի վայր են ժամանել Լեհաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները։ Միջադեպի մասին տեղեկացվել են նաև երկրի Ներքին անվտանգության գործակալությունն ու Ոստիկանության կենտրոնական հետաքննչական բյուրոն։ Հրկիզման հանգամանքներն ու հնարավոր շարժառիթները պարզվում են։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը