Ինչո՞ւ է Ոստիկանությունը տեսաձայնագրում քաղաքացիական ակցիաները
Իրավունք
Քաղաքացիակն ակցիաների, երթերի, վերջերս նաև Հարսնաքար ռեստորանում դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառությունների ժամանակ ոստիկաններ տեսաձայնագրում են ամբողջ գործընթացը:
Lurer.com-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, պատասխանելով հարցին, թե ինչ նպատակներով է արվում դա, ասաց. «Ի՞նչ է եղել: 02-ն էլ է դա նկարում, դրանում ի՞նչ կա»:
Լրագրողի այն դիտարկմանը, թե դա արվում է 02 հաղորդման համա՞ր, Մալխասյանը նշեց, որ ինքը նկատի ուներ, որ Ոստիկանության լրատվության վարչությունն էլ է նկարում. «Ոստիկանության աշխատակից են, ի՞նչ կա այդտեղ»: Մալխասյանի խոսքերով, այդ տեսաձայնագրությունները չեն օգտագործվում. «դրանք նկարահանվում են եւ եթե կլինեն հասարակական կարգի խախտումներ և այլն, դա ուրիշ խնդիր»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում