Պատգամավորի որդին զենքի սպառնալիքով մեքենա է առևանգել
Իրավունք
Հուլիսի 18-ին ժամը 03.35-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առևանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1982 թ. ծնված Արտակ Գ.-ն նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան՝ «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:
Ոստիկանությունից հաղորդում են, որ Արտակ Գ.-ն ձերբակալված է:
Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Լուրեր.com–ի տեղեկություններով, ձերբակալվածն Արտակ Գևորգյանն է, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում