Մարդու Իրավունքների Պաշտպանի հերթական հաղթանակը
Իրավունք
Այսօր Մարդու Իրավունքների Պաշտպանի Աշխատակազմը Facebook սոց. ցանցի իրենց էջում գրել է. Գավառի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը շուրջ մեկ տարի Լուսինե Բաղոյանին չի տրամադրել իր մեկ տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված նպաստը: Գավառի տարածքային գործակալությունը մի դեպքում պատճառաբանել է, թե պակաս են փաստաթղթերը, մեկ այլ դեպքում՝ չի հաստատվել Սոցիալական ծառայությունների գործակալության կողմից, իսկ արդեն վերջերս Լուսինե Բաղոյանին հայտնել են, թե նպաստը փոխանցելու համար միջոցներ այլևս չկան:
Խնդրին լուծում տալու նպատակով Լուսինե Բաղոյանը դիմել է Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի տարածքային գրասենյակ՝ ակնկալելով Պաշտպանի միջամտությունն իր իրավունքների վերականգնման հարցում:
Ի պատասխան Պաշտպանի գրությանը, Գավառի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունից հայտնել են, որ երեխայի խնամքի համար նախատեսված նպաստն արդեն նշանակված է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում