Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ) Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին 

Երևանի կառավարումը Հայկ Մարությանի վրա իջել է անեծքի պես

Հասարակություն

Օրհասական են դարձել աղբահանությանը խնդիրը, օդի աղտոտվածությունը, կանաչապատ տարածքների անբավարար մակերեսը, հասարակական տրանսպորտում շախմատային ձի դարձած ուղևորները, կյանքի համար վտանգավոր վերելակները, ճանապարհային գծանշումների բացակայությունը, շարունակվող կառուցապատումը, մեկից տարածք խլելու մյուսին տալու ժառանգաբար փոխանցված գործելաոճը։

Այո՛, քաղաքի կառավարումը տրված չէ ամենքին։

Բոլորս էլ տեսնում ենք, որ Երևանի կառավարումը Հայկ Մարությանի վրա իջել է անեծքի պես, և նա չի կարողանում ազատվել այդ պատասխանատու «բեռից»։ Շատերն անգամ պնդում են, որ նախորդ իշխանությունների օրոք քաղաքն ավելի մաքուր էր, իսկ այսօր մայրաքաղաքի կառավարման բոլոր ոլորտները կոլապսի են ենթարկվել և հայտնվել են փակուղում։

Աղբահանության խնդրի լուծումը տրված է «Սանիթեքին», որը կարծես թե բոյկոտում է և պատշաճ չի կատարում իր պարտավորությունները։

Իսկ գուցե պատճառն այն է, որ Հայկ Մարությանը չի կարողանում ճիշտ դիվանագիտություն վարել և «Սանիթեքին» բերել աշխատանքային դաշտ։

Մենք չենք մոռացել նաև աղբամշակման գործարան կառուցելու նրա խոստումը։

Երբ իմ հիվանդներն ինձ հարցնում են, թե որն է տարաբնույթ հիվանդությունների հաճախացման պատճառը, ես մատնանշում եմ էկոլոգիական աղետալի փոփոխությունները։ Այս ենթատեքստում ավելորդ չի լինի հիշել երևանյան «մաքուր» օդը։ Այն այլևս շնչել չի լինում, իսկ ամռան ամիսներին կարող է դառնալ մահացու` տարբեր քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Պատճառները տրանսպորտային միջոցների կողմից արտանետված թունավոր գազերն են, շուրջ 7 բաց հանքերի առկայությունը Երևանում և հարակից տարածքներում, գործարանների թունավոր արտանետումները, շարունակվող կառուցապատումը, ի վերջո` կանաչ տարածքների շատ քիչ մակերեսը։

Հաջորդ փաստը խոստացված, բայց այդպես էլ չփոխված վերելակային տնտեսության խնդիրն է։ Տարիներ շարունակ վերելակները եղել են մարդկանց վնասվածքների, հաշմանդամության և մահված պատճառ։ Վերելակային տնտեսությանն ուշադրություն չդարձնելը կարծում եմ քաղաքային իշխանության ամենալուրջ բացթողումներից է։

Համատիրությունների գործունեությունը անհասկանալի կերպով կախված է օդում։ Քաղաքացիները չեն հասկանում թե ինչի համար են վճարում բավականին կլորիկ գումարներ համատիրություններին։ Վստահ եմ, որ այս ոլորտը պետք է հիմնովին վերանայվի։

Հասարակական տրանսպորտը Երևանի հաջորդ խայտառակությունն է։ Պոկվող դռներով, քրքրված նստարաններով, սև և թունավոր արտանետման գազերով, իրար վրա բարձրացած քրտնախառն բույրերով Երևանյան այս կոլորիտից չկարողացանք ձերբազատվել նաև այս իշխանությունների օրոք։ Անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի է, թե ինչու այդպես էլ շեշտադրում չի կատարվում էլեկտրական և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների վրա։ Իսկ գուցե պատճառն ակնհայտ է, բայց ես «համառորեն չեմ ուզում այն տեսնել»։

Այդպես էլ չլուծվեց մեքենաների կայանման և խցանումների խնդիրը։ Այստեղ լուծումները բազմազան են, ցավոք, դրանցից ոչ մեկը չի ընտրվել և չի իրականացվում։ Իսկ ճանապարհների բացակայող գծանշումները դժվարացնում են երթևեկությունը և պատճառ են դառնում տարբեր ճանապարհա-տրանսպորտային պատահարների համար։

Գրեթե ամեն օր իրազեկվում ենք վրաերթի դեպքերի մասին, որոնց պատճառը վերնանցումների կամ գետնանցումների բացակայությունն է։ Բնակիչների բազմաթիվ դիմում-բողոքները մնում են անպատասխան։ Իսկ կամուրջների տակ անվտանգության ցանցերի անկացման հարցը այդպես էլ մնաց օդում կախցած ցանկություն և պահանջ իմ կողմից։ Մինչդեռ ինքնասպանության դեպքերը սպասել չեն տալիս։

Ճիշտ է, մենք շարունակում ենք վճարել կարմիր գծերի համար, բայց մեր մանկապարտեզներում «իրավիճակ չի փոխվել»։ Հուշերում մնացին ջերմամեկուսիչ պատերով և արևային տաքացուցիչներով համալրված մանկապարտեզներ ունենալու պատրանքները։

Երկակի ստանդարտներն ինձ համար անթույլատրելի են եղել միշտ և բոլոր ոլորտներում։ Ինչպե՞ս հասկանանք օրինակ Օպերայի շենքի հարակից տարածքում սրճարանների մի մասի քանդումը, իսկ մյուսների պահպանումը։ Ինչպե՞ս հասկանանք մի ճամփեզրյա ապօրինի շինության քանդումը, հետո այդ ուղղությամբ աշխատանքների դադարեցումը։ Ինչպե՞ս հասկանանք Հայկ Մարությանի հայտարարություններն այն մասին, որ փոքր կենտրոնի մանսարդները պիտի քանդվեն, սակայն դրա իրականացման համար բազմաթիվ օրենսդրական արգելքների առկայությունը։ Ու՞մ են պետք Ձեր փուչ հայտարարությունները, եթե դրանք մնում են միայն տեսանկարահանման սկավառակների վրա։

Եթե ի վիճակի չեք ղեկավարել մեր քաղաքը, հայտարարեք այդ մասին և գիշերը Ձեր գլուխը հանգիստ դրեք բարձին։

Ես չեմ ցանկանում միայն քննադատել, ես ցանկանում եմ, որ Հայաստանն ունենա առաջադեմ ու անվտանգ մայրաքաղաք։

Ես ցանկանում եմ, որ մեր երեխաներն ապրեն բարեկեցիկ, մաքուր, էկոլոգիապես և ֆիզիկապես անվտանգ և բարի քաղաքում։ Դուք դա խոստացել էիք, բայց ի զորու չեղաք Երևանը դարձնել այդպիսին։

Հ.Գ. Ես երազում եմ, որ Երևանը դառնա լույսի և կանաչի քաղաք, որ Երևանի այգիներում գերակշռեն ծառերն ու սիզամարգերը, որտեղ մեր երեխաները կկարողանան ազատորեն վազել ու խաղալ, որտեղ մեր տարեցները կկարողանան թիկն տալ ու վայելել շատրվանից հոսող ջուրը և երեխաների քրքիջը։

Եվ ես հավատում եմ, որ իմ այս երազանքն իրականություն է դառնալու …. Սակայն, նոր, գործունակ և կամային իշխանության օրոք։

Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասին
Ամենադիտված