«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրել
Իրավունք
Դատարանը 2 ամսով կալանավորել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ «Զապ»-ին։
Մեր տեղեկություններով՝ Սողոյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը քննել է Քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը։
Միաժամանակ «Օշականցի Գևորիկ» մականունով Գևորգ Մելիքյանի խափանման միջոցի հարցը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին, սակայն որոշում դեռ չի կայացվել։
Հիշեցնենք՝ Սողոյանն ու Մելիքյանը ձերբակալվել էին սեպտեմբերի 22-ին՝ առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով։
Ըստ ՆԳՆ-ի՝ Գյումրիում հաշվառված 58-ամյա Սողոյանը, տեղեկանալով, որ իր նախկին փեսան վիճաբանել է դստեր հետ, դիմել է Օշականի 56-ամյա բնակիչ Մելիքյանին՝ նախկին փեսային պատժելու համար։
Նույն օրը՝ ժամը 02։40-ի սահմաններում, Մելիքյանը մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նախկին փեսայի և նրա հետ գտնվող անձանց միջև։ Ըստ ՆԳՆ-ի՝ կողմերը հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել։
Դրանից հետո նախկին փեսան մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը՝ նախկին աներոջից հաշվեհարդար տեսնելու նպատակով, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը