Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվել
ԻրավունքՄաշտոցի համայնքային ոստիկանության ծառայողները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու վերաբերյալ ստացած տեղեկության հիման վրա սեպտեմբերի 20-ին Երևանի Վախթանգ Անանյան փողոցում ձերբակալել են օտարերկրացի 29-ամյա տղամարդու։
Նրա խուզարկությամբ ձեռքի պայուսակում հայտնաբերվել է փոշենման զանգվածով 48 փաթեթ՝ ավելի քան 55 գրամ ընդհանուր քաշով։ Տղամարդը հայտնել է, որ փաթեթներում կոկաին է, իսկ ևս երեք փաթեթ արդեն տեղադրել է և դրանց լուսանկարներն ուղարկել Telegram-ի հասցեատիրոջը։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են նաև տեղադրված երեք փաթեթները։ Այսպիսով՝ հայտնաբերված փաթեթների ընդհանուր թիվը հասել է 51-ի։
Օտարերկրացին կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը