Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Մի դրվագ հայաստանյան «արդարադատությունից». դատավորը որոշեց 40.600 դոլար գանձել թոշակառուներից

Իրավունք

Վարչական առաջին ատյանի դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի վերջին վճիռն առանց հումորի դժվար է ընկալել: Նա վճռել է Վարչական դատարան կոլեկտիվ հայց ներկայացրած 26 բնակիչներից բռնագանձել 40.600 դոլարին համարժեք դրամ՝ հօգուտ տխրահռչակ «Լիբեր» շինկազմակերպություն ՍՊԸ-ի:

Մինչ այդ, 2011թ. օգոստոս ամսին նույն դատավորը ոչ միայն վարույթ էր ընդունել բնակիչների հայցը՝ ընդդեմ նախորդ քաղաքապետեր Երվանդ Զախարյանի և Գագիկ Բեգլարյանի կողմից «Լիբերին» տրված՝ Կոմիտասի 5 հասցեում 477 քառակուսի մետր տարածքի ապօրինի մասնավորեցման մասին որոշման և բարձրահարկ բազմաբնակարան շենքի ու էլեկտրաքարշի նոր ենթակայանի կառուցման շինթույլտվության, այլև արգելանք էր դրել շինարարական այդ աշխատանքների վրա՝ մինչև գործի քննության ավարտը:

«Լիբերը» այս որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ վարչական դատարան, որը բեկանել էր վարչական առաջին ատյանի դատարանի որոշումը: Իսկ բնակիչներն էլ բողոքարկել էին Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը և ստացել Վճռաբեկ դատարանի պաշտպանությունը: Վճռաբեկ դատարանը հաստատել էր, որ բնակիչների հայցը ենթակա է քննության, նաև ուժի մեջ էր թողել Վարչական առաջին ատյանի դատարանի որոշմամբ շինարարության իրականացման արգելանքը՝ հետևաբար բնակիչների փաստարկները համարելով հիմնավոր:

Այժմ «Լիբերը» պնդում է, որ բնակիչների հայցի հիման վրա շինարարական աշխատանքների արգելանքի կիրառումը իրեն 40.600 դոլարի վնաս է պատճառել, քանի որ նա դեռ 2011թ.-ի մարտին վարկ էր վերցրել և վճարում է դրա տոկոսները: Այդ հիմքով ընկերությունը պահանջում է վնասը (վարկի տոկոսները) գանձել բնակիչներից: Սակայն իր այդ պահանջի մեջ «Լիբերը» անգամ մեկ հիմնավոր ապացույց չի ներկայացրել այդ վարկի և Կոմիտասի 5 հասցում կատարվելիք շինարարության միջև առնչության վերաբերյալ. չէ՞ որ «Լիբերը» որպես շինկազմակերպություն վարկային այդ պայմանագիրը կարող էր կնքած լինել բոլորովին այլ շինարարության նպատակով:

Մի խոսքով, «Լիբերը» խնդրել էր դատարանից պահանջել Կոմիտասի 5ա շենքի 26 բնակիչներից (որոնց թվում, ի դեպ, կան բազմաթիվ թոշակառուներ և սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ) 40.600 դոլար, ընդ որում` եռօրյա ժամկետում, կամ էլ հանել շինարարության վրա դատարանի կողմից կիրառված արգելանքը: Եվ ահա 18.07.2012թ.-ին դատավոր Կարինե Բաղդասարյանը բավարարեց «Լիբերի» այդ միջնորդությունը այն դեպքում, երբ այդ շինարարության արգելքի որոշումը կայացրել է հենց ինքը և որը հաստատել է Վճռաբեկ դատարանը:

Մենք մեկնաբանություն խնդրեցինք այս վճռի կապակցությամբ մի ծանոթ դատավորից, որը, խնդրելով չհրապարակել իր անունը, նշեց, որ իր պրակտիկայում չի հիշում նման մի դեպք:

Ի դեպ, բնակիչների պնդմամբ, օրերս նրանք հանդիպել են հարևան բակ այցելած քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով խոստացել է, որ առանց բնակիչների համաձայնության նրանց շենքի դիմաց ոչ մի նոր շենք թույլ չի տա կառուցել: Արդյոք քաղաքապետը կկատարի՞ իր խոստումը:

Նելլի Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված