Այսօր կհրապարակվի ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը
Իրավունք
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ժամը 17:30–ին հրապարակվելու է ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը։
Նշենք, որ օրեր առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում, մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը հնչեցրել է իր մեղադրական ճառը ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով։
Դատախազը Տիգրան Առաքելյանի համար 6 տարի է պահանջել, Արտակ Կարապետյանի դեպքում մեղմացուցիչ հանգամանք է համարվել այն, որ նա ունի 1 անչափահաս երեխա, և դատախազը պահանջել է 3 տարի 5 ամիս 19 օրվա ազատազրկում:
Սարգիս Գևորգյանը, ըստ դատախազի, պետք է անազատության մեջ գտնվի 1 տարի 11 ամիս 20 օր, իսկ Դավիթ Քիրամիջյանը՝ 2 տարի:
Դատախազը նշել է, որ առաջադրված մեղադրանքները հիմնավորված են:
Հիշեցնենք նաև, որ յոթ երիտասարդներ 2011-ի օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ բախում էին ունեցել, որի հետևանքով էլ բերման էին ենթարկվել և հաջորդ օրն իսկ ձերբակալվել: Նրանցից 6-ին չբացակայելու ստորագրությամբ ազատ էին արձակել, իսկ Տիգրան Առաքելյանը շարունակում է կալանավորված մնալ, քանի որ մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում