Վանո Սիրադեղյանը կձերբակալվի և կառնվի կալանքի տակ. ՔԳՎ պետ
Իրավունք
Ոստիկանության Քննչական գործերի վարչության պետ Գագիկ Համբարձումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին, թե ո՞ր փուլում է գտնվում այժմ Վանո Սիրադեղյանի գործը՝ պատասխանեց, որ վերջինիս վերաբերյալ քրեական գործը ոստիկանության նախաքննական ապարատի վարույթում չէ:
«Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կա հետախուզական գործ և նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում: Հետախուզական գործի վարույթն իրականացնում է քրեական հետախուզության գլխավոր վարչությունը»:
Հարցին, թե իրավական ի՞նչ գործողություններ կձեռնարկի ոստիկանությունը, եթե Վանո Սիրադեղյանը հանկարծ վերադառնա Հայաստան, Գագիկ Համբարձումյանն ասաց, որ նա անմիջապես կձերբակալվի և կառնվի կալանքի տակ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում