Մերժվեց Վարդան Օսկանյանի փաստաբանի բողոքը
Իրավունք
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր մերժվեց փողերի լվացման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու քննիչի որոշման դեմ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հիշյալ գործով ներգրավված է որպես վկա:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում