Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Երկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ Քիշնևում ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում Կիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասին Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակում ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերին Ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարություն Թրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմ 

Վանո Սիրադեղյանի ցուցմունքը Հոկտեմբեր 27-ի գործով

Իրավունք

«Առաջին լրատվական»-ը ներկայացրել է Վանո Սիրադեղյանի ցուցմունքը' առանց որևէ սրբագրական և խմբագրական ուղղումների

62207199 քրեական գործ («Հոկտեմբերի 27-ի»)
Սիրադեղյան Վանո Սմբատի
Հատոր. 10, գ.թ. (գործ-թերթ) 23-25
11.12.1999թ.
11։30-13։40
քննիչ Ա.Եղոյան
գ.թ. 23

Բնակվում եմ վերը նշված հասցեում ՀՀՇ վարչության նախագահ, ավարտել եմ դարձյալ 1966թ. ծառայել եմ բանակում, ավարտել եմ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատել եմ մամուլում

գ.թ. 23 հ. երես

արձակ եմ գրել, գրողների միության անդամ եմ, 1988 թվականին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ եմ, աշխատել եմ Նայարի անտառտնտեսության պետ, ապա ՆԳ նախարար, ապա Երևանի քաղաքապետ, ներկայումս Ազգային Ժողովի պատգամավոր եմ: Սկսած 1988թ. առ այսօր զբաղվում եմ քաղաքականությամբ:

Հարց. Հայկական ժամանակ լրաթերթում տպագվել է Ձեր կողմից ՀՀ նախկին Պաշտպանության նախարար Վ.Սարգսյանին ուղղված նամակը: Ե՞րբ եք գրել այդ նամակը, որտե՞ղ եք գրել և ինչպե՞ս է այն փոխանցվել Վ.Սարգսյանին:

Պատասխան. Նամակը գրել եմ 1998թ. վերջերին կամ 1999թ. սկզբին, ստույգ ժամանակը չեմ հիշում, նամակը գրել եմ տանը և առձեռն անձամբ ես հանձնել եմ Վ.Սարգսյան պաշտպանության նախարարությունում իմ ունեցած հանդիպումների մեկի ժամանակ: Նամակը գրելու համար օգտագործել եմ այդ պահին ձեռքիս տակ եղած սեղանի բլոկնոտի թերթերը: Այժմ ստույգ չեմ հիշում, բայց նամակը հավանաբար տվել եմ բաց ծրարով: (Նամակը կարդացեք այստեղ)

Հարց. Ինչո՞ւ եք ձեր մտքերը Վ.Սարգսյանին հայտնել գրավոր խոսքով' նամակով, դուք նրան հանդիպելու և ձեր մտքերը նրա հետ կիսելու հնարավորություն չե՞ք ունեցել:

Պատասխան. Վ.Սարգսյանի հետ հանդիպելու հնարավորություն ունեցել եմ, նամակում նշված մտքերս բանավոր, այլ մտքերի շարքում, հայտնել եմ, բայց իմանալով հանդերձ, որ նա լինելով գրող, գրավոր խոսքը

գ.թ. 24

Դուք նամակը սկսում եք «Վազգեն վրա հասավ այն պահը, որի մասին գրել եմ գարնանը» արտահայտությամբ: Դուք 1998թվ գարնանը Վ.Սարգսյանին նամակ գրե՞լ եք , թե՞ ոչ: Եթե այո' ապա ի՞նչ բեվանդակությամբ: Գարնանը գրված ձեր նամակում նույն հիմնահարցերն եք շոշափել, թե՞ այլ բովանդակությամբ եք գրել այդ նամակը:

Պատասխան. Այո, 1998թ. գարնանը Վ.Սարգսյանին նամակ հանձնել եմ, որի հիմնական բովանդակությունը այն էր, որ եթե ինքը չառաջադրվի նախագահի թեկնածու, իր քաղաքական ճակատագիրը վատ կվերջանա: Մի խոսքով այդ նամակով հորդորել եմ ոչ թե պաշտպանել Քոչարյանի թեկանծությունը, այլ առաջադրի իր թեկնածությունը: Երկրորդ նամակս ավելի հանգամանալից է և նկատի է առնված այդ 1 տարվա քաղական զարգացումները:

Հարց. Գրված նամակը ինչպիսի՞ ուսումնասիրությունների, դիտարկումների արդյունք են:

Պատասխան. Գրված նամակի բովանդակությունը որպես քաղաքական գործիչ հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների կամ անձնական դիտարկումների և, գուցե, քաղաքական ինտուիցիայի արդյունք է:

գ.թ. 24 հ. երես

Հարց. Վ.Սարգսյանին ուղած ձեր այս նամակին նա պատասխանե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո ապա ի՞նչ եղանակով' նամակով, թե բանավոր:

Պատասխան. Վ.Սարգսյանին հասցեագրած իմ այս նամակին նա ոչ գրավոր, ոչ բանավոր պատասխան չի տվել: Եվ ինքս էլ հետամուտ չեմ եղել պատասխան ստանալ, համոզված լինելով, որ կարդացել է և հետևություններ ինքը կանի: Թե ինչ հետևություն է արել, ինձ հայտնի չէ: Մի խոսքով պատասխան չի տվել:

Հարց. 1999թվ հոկտեմբերի 27-ին Աժ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցած դեպքերից առաջ վերջին անգամ ե՞րբ եք, որտե՞ղ եք հանդիպել Վ.Սարգսյանին և ի՞նչ թեմայի շուրջ եք զրուցել:

Պատասխան. Վերջին անգամ Վ.Սարգսյանին հանդիպել եմ պատգամավոր Վահան Զատիկյանի թաղման ժամանակ, որի ընթացքում որևէ հարցի շուրջ չենք խոսել, ընդամնեը բարևել ենք և վերջ: Իսկ որոշակի ժամանակով զրույց ունեցել եմ ընտրություններից 3-4 շաբաթ առաջ. 1999-ի մայիսի սկզբներին: Խոսակցության թեման եղել ընտրությունները, որի մանրամասները չեմ հիշում:

Հարց. 1999թվ հոկեմբերի 17-ին' դեպքի օրը դուք որտե՞ղ եք գտնվել, ինչո՞վ եք զբաղվել մինչև դեպքը և ինչո՞վ' դեպքից հետո: Այդ օրը դուք ինչո՞ւ չեք մասնակցել Աժ նիստին որպես պատգամավոր:

Պատասխան. Դեպքի օրը սովորականի նման եղել եմ ՀՀՇ շենքում, զբաղվել եմ

գ.թ. 25

կուսակցության հետ կապված առօրյա գործերով, դեպքի մասին իմացել եմ շենքում, իմ օգնականներից: Այնուհետև հեռախոսով փորձել եմ դեպքի հետ կապված մանրամասներ ճշտել, օրվա վերջին, յոթին թե 8-ին եղել եմ ֆրանսիական դեսպոտ դեսպանի հետ նախորոք պլանավորված հանդիպման, որից հետո վերադարձել եմ կազմակերպության շենք, և ամբողջ գիշեր հետևել ենք դեպքերի զարգացմանը:

Հարց. Նամակում դուք գրում եք «Ռոբերտը գտել է Վ.Սարգսյանին չեզոքացնելու տարբերակը» դուք ո՞ւմ ի նկատի ունեք գրելով Ռոբերտ և այդ տարբերակը ձեր մոտ ինչ դիտարկումների արդյունք են:

Պատասխան. Գրելով Ռոբեր' ես նկատի ունեցել եմ նախագահին, ինչ վերաբերում է չեզոքացման տարբերակին, որի մասին նշել եմ նամակում, ապա իմ' քաղաքական գործչիս համոզմունքն է, որ դա իշխանության բնույթն է և առաջին դեմքը չի հանդուրժի երկրորդ 1-ին դեմքին:

Հարց. Նամակում նշում եք որ ՀՀ-ի հասարակական-քաղաքական մթնոլորտը ներշնչվում է որ քո գոյությնը ակսեցնում է նախագահի զարգացմանը: Այս մասին ինչ դիտարկումների արդյունք են: Դուք որպես քաղաքական գործիչ նույնպե՞ս այդ կարծիքին էիք:

Պատասխան. Ես այդ կարծիքին չեմ եղել,

գ.թ. 25 հ. երես

նամակում գրած այդ միտքը հետևողականորեն արծարծվում էր մամուլում, որի հետ, ինչպես նշեցի, ես համաձայն չեմ եղել: Եվ այդ մասին Վ.Սարգսյանին գրել եմ, որպեսզի ինքը հետևություններ անի: Ձեր բանավոր հարցին պատասխանում եմ, որ ես այդ նամակով ընդամենը իմ կանխատեսումը ցանկացել եմ հաղորդել Վ.Սարգսյանին, մտածելով, որ դա իր համար օգտակար կլինի, որպես քաղաքական-պետական գործչի' հետագա քայլերը պլանավորելիս: Ձեր հաջորդ հարցին պատասխանում եմ, որ նամակը գրված է իմ ձեռքով, իսկ նամակի սկզբնամասում կապույտ թանաքով գրված 98թ. նոյեմբեր-դեկտեմբեր արտահայտությունը իմ ձեռագրով չէ: Եվ նամակը ուղարկված է առանց այդ նշման: Իսկ թե դա ով է ավելացրել, չգիտեմ:

Ցուցմունքը գրված է իմ ձեռքով, ճիշտ է։
Վ. Սիրադեղյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ
Ամենադիտված