Նախաքննությունը շարունակվում է. Արմեն Մալխասյան
Իրավունք
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Tert.am-ին հայտնեց, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները ձեռնաշղթայված վիճակով Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն բերեցին «Հարսնաքարի» գործով կալանավորված բոլոր անդամներին՝ 6 հոգու։
Ըստ ֆոտոլրագրողի, հնարավոր է՝ այսօր նրանց տեղափոխեն «Հարսնաքար» ռեստորանային համալիր՝ քննչական փորձարարություն կատարելու համար: Այսինքն, կալանավորվածները քննիչներին պետք է պատմեն և մատնացույց անեն, թե դեպքի օրը և ժամին «Հարսնաքարում» ով, որտեղ և ինչ գործողություններ է կատարել։
Lurer.com-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն այս տեղեկատվությունը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց՝ փոխարենը նշելով, որ ներկայումս նախաքննությունը շարունակվում է: «Չնայած, դա արդեն վաղուց կատարվել է: Դա նախաքննության մեջ մտնող գործողություն է», - նշեց Մալխասյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի գիշերվա 23:00-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Վահե Ավետյանը հունիսի 29-ին ժամը 19.00-ի սահմաններում մահացել է:
Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ:
Կալանավորվել է 6 մարդ՝ Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը և Արթուր Բաբլոյանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում