Կացնահարություն Այգեպատում
Իրավունք
Այսօր Արարատի մարզի Այգեպատ գյուղում կենցաղային հողի վրա տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է կացնահարությամբ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Lurer.com-ին հայտնեցին, որ Այգեպատ գյուղի բնակիչներ Գ. Կիրակոսյանը և իր հարեւան Գ. Մնացականյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, ապա կռիվը հարեւանների մեջ թեժացել է այն աստիճանի, որ Գ. Կիրակոսյանը կացնով հարվածներ է հասցրել Գ. Մնացականյանին:
Գ. Կիրակոսյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։ Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում