Այսօր Կարեն Արայանի հացադուլի իններորդ օրն է
Իրավունք
Այսօր մամլո ասուլիսիում Անժելա Սարգսյանի սկանդալային նկարների գործով մեղադրվող Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Արայանը, ասաց, որ նրա որդու հայտարարած հացադուլի իններորդ օրն է։ Ինչպես նշեց մայրը, հացադուլի ընթացքում տեսակցություններն արգելված են, և նա չի կարողանում հանդիպել իր որդուն՝ հորդորելու դադարեցնել հացադուլը։
- Դատավարությունն ամեն անգամ հետաձգվում է, քանի որ վկաները չեն ներկայանում՝ պատճառաբանելով, թե նրանք Հայաստանում չեն, և սա այն դեպքում, երբ նրանք խաղում են սերալներում և հաղորդումներ են վարում,- ասաց Մարինա Արայանը։
Մայրը նշեց, որ Կարենն ընդամենը եղել է Անժելայի թիկնապահը, և այդ ժամանակ է սկսվել նրանց սիրավեպը։ «Այնուհետև խոսակցություններ են տարածվել, թե բռնաբարություն է տեղի ունեցել, Կարենը այդ խոսակցությունները մերժելու նպատակով մի քանի նկար դրել է համադասարանցիներ կայքում։ Այդ գիշեր բոլոր կայքերում հայտնվում են սկանդալային նկարները՝ դրված Անժելայի կողմից։ Այդ նկարների մասին մենք տեղեկացանք Անժելայի սիրուհի–ընկերուհուց, որը խանդի տեսարան էր բարձրացրել Կարենի և Անժելայի սիրավեպը պատկերող նկարների պատճառով։»
Գործի ընթացքը անընդհատ հետաձգելու մեջ Կարեն Արայանի մայրը մեղադրում է դատական մարմիններին, և կարծում, որ Անժելան նրանց նույն կերպ շանտաժի է ենթարկում։ «Եթե այդպես չլիներ, գոնե կստուգվեր Անժելայի համակարգիչը։»


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում