Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունը անհիմն է. Գլխավոր դատախազություն

Իրավունք

Հայաստանի Գլխավոր դատախազության պատասխանը ՄԻՊ հայտարարությանը.

«Կարևորելով հանրության ստուգված և օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը, հայտնում ենք, որ ՄԻՊ-ի գրասենյակի հուլիսի 23-ին, լրատվամիջոցներով տարածած հաղորդագրությունը՝ ՀՀ դատախազության կողմից քաղաքացի Անահիտ Վարդանյանի իրավունքների խախտման վերաբերյալ, իրականության հետ որևէ աղերս չունի:

ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունը ՀՀ դատախազության կողմից քաղաքացու իրավունքների խախտման վերաբերյալ անհիմն է, որևէ իրավական հիմնավորում իսկ չունի, հաղորդագրության մեջ նշված հանգամանքերը մեկնաբանված են միակողմանի, ոչ լիարժեք, ստեղծելով թյուր պատկեր օբյեկտիվ իրականության վերաբերյալ: Ակնհայտ է ոչ թե «նախապատրաստված նյութերում բացատրությունների միջև եղած հակասությունները», ինչպես նշել է ՄԻՊ գրասենյակը, այլ այդ նյութերում եղած բացատրություններին ՄԻՊ գրասենյակի կողմից ամբողջական չուսումնասիրելը,մակերեսային, թռուցիկ դիտարկումները և ըստ այդմ սուբյեկտիվ եզրակացությունները, անհիմն ենթադրությունները և հարցադրումները, քանզի նյութերի ամբողջական ուսումնասիրության դեպքում ՄԻՊ գրասենյակի համար ակնհայտ կլիներ, որ ի սկզբանե քաղաքացու դիմումում նշված հանգամանքները կրել են քաղաքացիաիրավական բնույթ' քաղաքացիների միջև գույքային պահանջի շուրջ:

Իսկ ինչ վերաբերվում է Ա. Վարդանյանի կողմից պերօքսիդի լուծույթ խմելու միջոցով ինքնասպանության փորձին, որը ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ վերագրվել է ՀՀ դատախազության կողմից վերջինիս իրավունքների իբր թե խախտման հետ, ապա հարկ է նշել, որ քաղաքացին այդ քայլին դիմել է ոչ թե 2006թ, իր դիմումի հիման վրա քրեական գործ չհարուցելու հանգամանքից ելնելով, այլ այդ քայլին Ա. Վարդանյանը դիմել է 2011թ. դեկտեմբերի 13-ին, երբ զրկվել է սոցիալական նպաստից:

Կարծում ենք պարզ աճպարարության միջոցով փորձել քաղաքացու ինքնասպանության փորձը ներկայացնել որպես ՀՀ դատախազության կողմից քաղաքացու իրավունքների ենթադրյալ խախտման հետևանք, որևէ աղերս չունի իրականում մարդու իրավունքների պաշտպանության հետ, որին կոչված է ՄԻՊ գրասենյակը՝ համաձայն ՀՀ օրենսդրությամբ:

ՄԻՊ գրասենյակի մատնանշած խնդրի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Շիրակի բաժնում նախապատրաստված նյութերի նկատմամբ իրականացվել է պատշաճ դատախազական հսկողություն, ստուգվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշման օրինականության հիմքերը:

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Անահիտ Վարդանյանը 2006թ.-ին դիմել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի բաժին, քաղաքացի Պ. Ղումաշյանի կողմից իր ավտոտնակի տանիքում գտնվող տնակը տանելու և 120 ԱՄՆ դոլար փոխհատուցումը չտալու մասին: Ա. Վարդանյանի դիմումի հիման վրա իրականացվել են ստուգումներ'պարզելու համար քրեական գործ հարուցելու հիմքերի բավարար լինելու հանգամանքները: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինչպես Ա. Վարդանյանը, այնպես էլ վերջինիս դուստր Ռուզաննա Վարդանյանը ընդունել են, որ տեղյակ են եղել Պ. Ղումաշյանի կողմից տնակը տանելու փաստի մասին, որի դիմաց վերջինս իրենց տվել է 120 ԱՄՆ դոլար գումար: Ռ. Վարդանյանը պատասխանելով հարցին, թե Պետրոս Ղումաշյանը արդյոք գողացել կամ ինքնագլուխ է տիրացել տնակին, ասել է. ՙՏնակն ասեղ չէր, որ գողանար, կամ ինքնագլուխ տիրանար, պարզապես նա չվերանորոգեց ավտոտնակի տանիքը, մայրս էլ զայրացավ: Մենք մտերիմ հարևաններ ենք եղել, Պետրոսը հորս ընկերն է եղել, թշնամություն մեր մեջ չկա: Ճիշտ է, ինձ փող տվել է, բայց տնակը վաճառելու մասին խոսակցությունը վարել է մորս հետ՚:
Պետրոս Ղումաշյանն իր սկզբնական և լրացուցիչ բացատրություններում պնդել է, որ որևէ անօրինական գործողություն չի կատարել, տնակը 120 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով գնելու վերաբերյալ ինքը, Անահիտ Վարդանյանի գիտությամբ, ի սկզբանե համաձայնություն է ձեռք բերել նրա դստեր' Ռուզաննա Վարդանյանի հետ, վերջինիս վճարել տնակի գնի մի մասը' 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից հետո տեղափոխել տնակը, իսկ դրանից մի քանի օր անց նրան վճարել է ևս 70 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ընդամենը 120 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ Անահիտ Վարդանյանը դիմել է ոստիկանություն, քանի որ ինքը հրաժարվել է կատարել ավտոտնակի տանիքը վերանորոգելու վերաբերյալ նրա անհիմն պահանջը:

Թե Ա. Վարդանյանի, թե Պ. Ղումաշյանի բացատրություններում համընկել է նաև ժամանակագրական այն հանգամանքը, որ տնակը փոխհամաձայնությամբ և փոխհատուցմամբ տարվել է 1999-2000թթ ընթացքում:

Վերոհիշյալն ինքնին, ինչպես նաև Պետրոս Ղումաշյանի բացատրություններում նշված հանգամանքների համադրմամբ, փաստում է դրանց իսկությունը, նրա արարքում հանցակազմի բացակայությունը, ինչպես նաև կողմերի միջև վեճը քաղաքացիաիրավական բնույթի և դատական կարգով լուծման ենթակա լինելը, որի պայմաններում 12.12.2006թ. որոշում է կայացվել քրեական գործ չհարուցելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Անահիտ Վարդանյանին օրենքով սահմանված կարգով և ժամկետում գրավոր տեղեկացվել է և նրան բացատրվել է որոշման բողոքարկման կարգը, ինչպես նաև պատճառված վնասը հատուցելու պահանջով դատարան դիմելու նրա իրավունքը, սակայն Անահիտ Վարդանյանը որոշումը չի բողոքարկել: Պարզվել է նաև, որ նշված վեճի և իր այլ պահանջների վերաբերյալ Անահիտ Վարդանյանի կողմից տարբեր պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց հասցեագրված դիմումներին սահմանված կարգով և ժամկետներում տրվել են սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ, նրա մասնակցությամբ կազմակերպվել ընդունելություններ:

Միաժամանակ պարզվել է, որ 2007թ.-ին Անահիտ Վարդանյանը հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան ընդդեմ Պ. Ղումաշյանի: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը իր 11.09.2007թ. վճռով Ա. Վարդանյանի հայցը մերժել է: Դատարանը հիմնավորված և հաստատված է համարել այն հանգամանքը, որ Անահիտ Վարդանյանի համաձայնությամբ, վերջինիս դուստրը' Ռուզաննա Վարդանյանը, համապատասխան գումարի' 120 ԱՄՆ դոլարի դիմաց տնակը հանձնել է Պետրոս Ղումաշյանին: Որպես հատուցմամբ ձեռք բերված գույք' Պետրոս Ղումաշյանը տարիներ շարունակ օգտագործել և տնօրինել է տնակը: Նշված վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որն իր 28.03.2008թ. որոշմամբ բողոքը մերժել է և Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Ավելին, ՄԻ Պաշտպանը սույն հարցով 2 անգամ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն /12.03 և 02.05.12թթ./ և երկու անգամ էլ ՄԻ Պաշտպանին մանրակրկիտ տեղեկացվել է սույն գործի հանգամանքների մասին, ներկայացվել են բացատրություններից մեջբերումներ, պարզաբանվել է, որ ՄԻՊ գրասենյակի եզրակացությունները' վերոնշյալ գործի բացատրություններում առկա ենթադրյալ հակասականությունների մասին պայմանավորված է ՄԻՊ գրասենյակի կողմից այդ նյութերի մասնակի ուսումնասիրությամբ, որ չեն ուսումնասիրվել լրացուցիչ բացատրությունները, որոնցում նշված հանգամանքների համադրմամբ, փաստում է դրանց իսկությունը, քաղաքացի Պետրոս Ղումաշյանի արարքում հանցակազմի բացակայությունը, ում դեմ ուղղված է Անահիտ Վարդանյանի բողոքները:

Ի դեպ քաղաքացի Պետրոս Ղումաշյանը մահացել է 2011թ. հուլիսին, ինչի մասին նույնպես պատասխան գրությամբ տեղեկացվել էր Մարդու Իրավունքների Պաշտպանը: Ներկայացվել են նաև Անահիտ Վարդանյանի դիմումը'ուղղված Շիրակի մարզի քննչական բաժին, որ ինքը որևէ պահանջ ոստիկանությունից չունի, որ ինքը գիտակցում է, որ իր խնդիրը ոստիկանության քննության ենթակա չէ, և ինքը ուղղակի վրդովված է եղել, ուստի այդ պատճառով է դիմել ոստիկանություն, ներկայացվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշումը' Անահիտ Վարդանյանի քաղհայցը մերժելու մասին, նախաքննական մարմնի հիմնավորումները քրեական գործի հարուցումը մերժելու օրինական հիմքերի մասին: Պարզաբանվել է, որ բացատրություններում եղած հակասությունները դեռևս չեն փաստում քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայության մասին, քանի որ քրեական գործ հարուցելու որոշում կայացվում է է ստուգման արդյունքներով ձեռք բերված բոլոր հանգամանքների համադրման և համակցությամբ գնահատման արդյունքում:

Առնվազը տարօրինակ է, որ ՄԻՊ գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազության պատասխաններից հետո, իր անհամաձայնությունները կամ դիտարկումները հիմնավորված ներկայացնելու փոխարեն, ուղիղ 2 ամիս անց, առանց մի բառ իսկ փոփոխելու կամ ավելացնելու իր նախկին գրություններում նշված հանգամանքներից, առանց որևէ հետևություն անելու իրենց ուղարկված պատասխաններից կամ առնվազն ՀՀ գլխավոր դատախազության պատասխաններում որևէ հանգամանքի վերաբերյալ իր անհամաձայնությունը հայտնելու, հանդես է գալիս մամուլի հաղորդագրությամբ' նույնությամբ կրկնվելով մի հարցի շուրջ, որի վերաբերյալ ստացել է սպառիչ պատասխաններ և չի հայտնել որևէ հիմնավորված անհամաձայնություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված