Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ Աֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումները Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձ Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿ Թուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ին Մհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանը Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցից Մասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակ Ասիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս 

ՄԱԶԾ պատվիրակությունը և Դավիթ Մելքոնյանը քննարկել են դատաիրավական բարեփոխումներին աջակցության հարցեր

Քաղաքական

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը  հուլիսի 24-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեխնիկական շրջանակային առաքելության պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ողջունելով փորձագետների խմբին՝ Դավիթ Մելքոնյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ գործակցության մեծ փորձ ունի, որը վերջին շրջանում ավելի ինտենսիվ բնույթ է ստացել՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ: Նա կարևորել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարիքների, կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների, բաղադրիչների գնահատման ՄԱԶԾ առաքելությունը հատկապես ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունն առավել թիրախային և նպատակային դարձնելու տեսանկյունից:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին կարևորել են Հայաստանում արդարադատության համակարգի ուժեղացմանը, թափանցիկությանն ու հաշվետվողականության մեխանիզմների ներդրմանն ուղղված բարեփոխումների մեկնարկը՝ նշելով, որ իրենց նպատակն է հստակեցնել այդ գործընթացին ՄԱԶԾ հնարավոր աջակցության ոչ միայն հիմնական ուղղությունները, այլ նաև միջոցներն ու ծավալները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի համակարգային նոր մեխանիզմների ներդրմանը, միասնական հակակոռուպցիոն մարմնի մոդելի պայմաններում կոռուպցիոն քրեական գործերով քրեական արդարադատության իրականացման ու դատախազական վերահսկողության արդյունավետությանը, կոռուպցիայի դեմ պայքարում քննիչների, դատախազների, դատավորների մասնագիտական կարողությունների զարգացման մեթոդներին, դատավորների և դատախազների բարեվարքության չափորոշիչներին, կարգապահական վարույթներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մանրամասն ներկայացրել է պետական կառավարման համակարգի կառուցվածքում ՀՀ դատախազության դերը, ինչպես նաև դատախազների անկախության սահմանադրաիրավական երաշխիքներն ու հիմնական գործառույթները: Անդրադարձ է կատարվել ներկայում հանցավորության դեմ պայքարում ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններին ու մարտահրավերներին, որոնց շրջանակում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է հատկապես կիբեռհանցագործությունների դեմ ներպետական և անդրազգային մակարդակներում պայքարն ուժեղացնելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությանը խոչընդոտող օրենսդրական բացերի կարգավորման խնդիրները:

Դավիթ Մելքոնյանը վերջինիս առնչությամբ, մասնավորապես, նշել է, որ հիմնական խնդիրը կոռուպցիոն սխեմաներով գողացված, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձման, բռնագանձման իրավական կառուցակարգերի ներդրումն է՝ նկատի ունենալով, որ այդ տեսակետից ՀՀ օրենսդրությունը զգալիորեն ետ է կոռուպցիայի դեմ պայքարի հաջող փորձ ունեցող երկրների համեմատ: Ըստ Դավիթ Մելքոնյանի՝ արվում է ամեն ինչ, այդ թվում նաև գործընկեր միջազգային կառույցների հետ համագործակցությամբ, նշված նպատակներով նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության եվրոպական չափորոշիչներին և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ:

Շահագրգիռ և տևական քննարկման ընթացքում արծարծվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:   

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. ՌուբինյանԶախարովա․ Եվրոպացիները պատրաստ չեն Ուկրաինայի հարցով բանակցությունների լիարժեք մասնակցությանըԼևոն Տեր-Պետրոսյանի ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանը քննադատական գրառում է հրապարակելՄիլիոնավոր եվրոներ՝ թռիչքների համար․ Եվրախորհրդարանում քննարկում են գործուղումների ծախսերըԶելենսկին առաջարկել է պատերազմից հետո Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զորքեր տեղակայելՇվեդիան փակում է դռները ռուսաստանցի մարզիկների առաջ․ վիզաներ չեն տրամադրվիԳուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնիցՖրանսիայում խուզարկել են «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանը․ ի՞նչ է քննվումԱղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման. ՂահրամանյանԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը«Ուկրաինան Մերցի համար ավելի կարևոր է, քան Գերմանիան»․ կոշտ քննադատություն ԲունդեսթագիցԿոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարդ և Գողթ բնակավայրերում Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու. ՂահրամանյանՊուտինի սպառնալիքից հետո՝ հրթիռային հարվածներ Կիևի երեք կամուրջներինՊեսկովը խոսել է Թրամփից ստացված գովասանքի մասինԶելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկներըՊուտինն ու Ռահմոնը բարձր են գնահատել երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցությունըՀայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունիՀոր տեղահանության մասին Ասադիի վեպն արժանացել է ԱՄՆ գրքի ազգային մրցանակին Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ ԽաչատրյանՄիշել Յեոն Մանիլայում կներկայացնի «Blade Runner 2099»-ը
Ամենադիտված