«Հուավեյ»-ի հիմնադիրը վստահեցրել է, որ մոտ 140 երկիր օգտագործելու է իրենց տեխնոլոգիաները
Այլ
Չինաստանի «Հուավեյ» հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ժեն Չժենֆեյը հայտարարել է, որ 135 կամ 136 երկիր օգտագործելու են «Հուավեյ 5G» ցանցը՝ բացառությամբ ԱՄՆ-ի և Ավստրալիայի:
Ենթադրվում է, որ այս ընկերության «Հուավեյ 5G» ցանցի օգտագործումը զգալիորեն կաճի եվրոպական երկրներում:
Ժեն Չժենֆեյի կարծիքով՝ «Հուավեյ 5G»- ն ընտրում են երկրներից շատերը, քանի որ ընկերությունն ապահովում է առաջատար տեխնոլոգիաներն այս ոլորտում:
Ընկերության հիմնադիրը հիշեցրել է, որ 2018 թվականի վերջի դրությամբ «Հուավեյ»-ն ունի 87 805 արտոնագիր և աշխարհում առաջատար դիրք է զբաղեցնում 5G-ի հիմնական արտոնագրերի թվով:
Նա նաև հիշեցրել է, որ ամեն տարի «Հուավեյ»-ի շահույթի 10-15 տոկոսը ներդրում է հետազոտության և զարգացման ուղղությամբ: Անցած 10 տարիների ընթացքում ընկերությունը ներդրել է շուրջ 73 միլիարդ դոլար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)