Միջին նորոգման է ենթարկվում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Ծակքար-Մարտունի հատվածը
Հայաստան
Պետական միջոցների հաշվին միջին նորոգման է ենթարկվում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57-64,5 կմ ճանապարհահատվածը՝ Ծակքար գյուղից մինչև Մարտունի քաղաք:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանը, աշխատանքների մեկնարկը տրվել է հուլիսի 24-ին:
Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Ծակքար-Մարտունի 7 400 մ երկարությամբ հատվածում իրականացվում է ասֆալտի ֆրեզում, հարթեցում և 5 սանտիմետր հաստության միաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Ֆրեզված ասֆալտը մեր կողմից տրամադրվում է առանձին համայնքապետարանների՝ ներհամայնքային երկրորդական նշանակության ճանապարհների բարեկարգման համար: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա երկու ամսում»,- նշեց Գևորգ Խաչատրյանը:
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ծակքար-Մարտունի հատվածի շինհրապարակ է այցելել եւ աշխատանքների ընթացքին ծանոթացել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)