Գյուղատնտեսության զարգացման ուղղությունները
Հայաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի գլխավորությամբ կայացել է կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության փաստաթղթի քննարկումը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկմանը ներկա էին մի շարք շահագրգիռ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներ, փորձագետներ։
Մասնավորապես փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մի շարք միջազգային փորձագետներ, տեղական փորձագետներ, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ կողմից հատուկ հրավիրված փորձագետներ։
Քննարկման ընթացքում ներկայացվել է ռազմավարության փաստաթղթի նախագիծը։ Վերջին ամիսներին մշակվող կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության փաստաթղթով նախատեսված է գույքագրել գյուղատնտեսության ոլորտի առկա իրավիճակը, նախանշել զարգացման ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզը։
Առաջիկայում նախատեսվում է ռազմավարության փաստաթղթի առավել լայնածավալ քննարկումների կազմակերպում ոլորտի շահագրգիռ կողմերի հետ, մասնավորապես՝ փորձագետների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)