Երևանցի կինը Արցախում «ԶԻԼ»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Արտակարգ Պատահար
Երևան քաղաքի բնակիչ մի կին` 1954թ. ծնված Ա. Բ-ն, «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում վրաերթի է ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1960թ.ծնված Վ. Վ-ին։
Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը։ Վրաերթի հետևանքով Վ.Վ-ն տեղում մահացել է: Նախնական տվյալով` վրաերթի պատճառը եղել է «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)