«Այս տարի կրկնակի հույզերով էի սպասում». այսօր Լուսինե Թովմասյանի ծննդյան օրն է
Այլ
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Լուսինեն, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, դառնում է 33 տարեկան։
Այդ առնչությամբ նա լուսանկար է տեղադրել իր միկրոբլոգում, որին կից գրել է․ «Միշտ շատ եմ սիրել և սպասել ծննդյանս օրվան: Այս տարի կրկնակի հույզերով էի սպասում: Տարիքի հետ սկսում ես հասկանալ և գնահատել ցանկացած օրը յուրովի և մտերիմ մարդկանցով շրջապատված ամեն ակնթարթ ավելի խորը ընկալում և վայելում: Դե ի՞նչ, բարով ես եկել 33, ես քեզ սպասել եմ շատ սիրով եւ վստահ եմ՝ լավագույններիցս ես լինելու»,- գրել է Լուսինեն։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)