Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում 

Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառը մոնոպոլիա՞ն է

Հայաստան

Եգիպտոսից Երևան չվերթի չեղարկման պատճառով այս պահին Հուրգադայում է մոտ 100 ՀՀ քաղաքացի։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում գրող Վահե Արսենը դժգոհեց՝ նշելով, որ արդեն 24 ժամ է՝ հարյուրից ավելի հայ տուրիստների թվում իր կինն ու 2 զավակներն են, որոնք մնացել են Եգիպտոսում։

«Մի մասն արդեն փողոցում են, որովհետև ոչ գումար ունեն և ոչ էլ տեր՝ ի դեմս Եգիպտոսում մեր դեսպանության: Արտաքին գործերի նախարարությունն ու քաղ. ավիացիան լղոզված պատասխաններ են տալիս: Այսօր առավոտյան 08։30-ին պետք է հասնեին Երևան, արդեն երեկ պարզվել էր, որ ինքնաթիռ չկա, որ հետ վերադառնան։ Իսկ մեր դեսպանատունը հաղորդագրություն տարածեց իմ ֆեյսբուքյան գրառումից հետո միայն, ինչը խոսում է նրանց աշխատելաոճի մասին»,- ասաց նա:

ՀՀ քաղաքացիները օգտվել են «Ժանել» տուրիստական ընկերության ծառայությունից։ Այստեղից փորձեցինք հետաքրքրվել, թե որն է չվերթի չեղարկման պատճառը, սակայն ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում պատասխանեցին, որ զբաղված են, որևէ բան ասել չեն կարող՝ ուղղորդելով զանգահարել չարտերային թռիչքը կազմակերպած «Էյ ընդ Ար Տուր» ավիաընկերության կազմակերպիչներին։ Այս ընկերությունից ևս մեր բազմաթիվ զանգերին չպատասխանեցին։

Ըստ տեղեկությունների՝ խնդիրն առաջացել է մոնոպոլիայի պատճառով։ Բանն այն է, որ մինչ այս միայն «Մարաթուկ» տուրիստական ընկերությունն է իրականացրել դեպի Հուրգադա չվերթները, այժմ նաև՝ «Էյ ընդ Ար Տուր» ընկերությունը։ Վերջինիս հետ հակամարտության և մրցակցության հետևանքով «Մարաթուկ» ընկերությունը, որոշակի լծակներ օգտագործելով, հասել է նրան, որ մարդիկ հայտնվեն այս իրավիճակում։

Ավելի ուշ մեզ հետ կապ հաստատեց «Մարաթուկ» տուրիստական ընկերության հիմնադիր Զորիկ Վարդանյանը, ով նշեց, որ ինքը մոնոպոլ դիրք չի զբաղեցնում, քանի որ իր ընկերությունից ավելի շատ չվերթներ իրականացնող ընկերություններ կան՝ «Անռիվա»-ն և «Սքայ տուր»-ը, որոնք ևս իրականացնում են չվերթներ դեպի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ. «Մոնոպոլիստը նա է, որը միայն ինքն է տվյալ ուղղությամբ չվերթն իրականացնում: Ես լծակներ չունեմ արաբական երկրում, որ Եգիպտոսի նախագահին ասեմ ինձ համար անի այն, ինչը ես ուզում եմ: Ես այսօրվա ռեյսին 40 անձի տեղափոխել եմ Եգիպտոս, եթե նման ցանկություն ունենայի, ուղևորափոխադրում չէի անի: Իսկ իրական պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր»-ը գումարը չի վճարել դրա համար էր ինքնաթիռը չի թռել»,- ասաց Զորիկ Վարդանյանը: 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նախ հաստատելով չվերթի չեղարկման մասին, ապա նշելով, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ, և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ խնդիրը կարգավորելու համար։ Դեսպանությունը տրամադրել է նաև Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գծի հեռախոսահամարը՝ +20 120 705 0580:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին էլ Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չէին կայացել, որի հետևանքով տասնյակ ուղևորներ չէին կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ։

Սոնա Հարությունյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենադիտված