Ոստիկանությունում անձնագրեր են կեղծել
Իրավունք
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների ծառայողները պարզել են, որ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Գայանե Հովհաննիսյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, փաստաթղթերում կատարել է կեղծիքներ՝ առանց համապատասխան փաստաթղթերի առկայության և մտացածին հիմքերով 2011 թ. մայիսի 4-ի ամսաթվով մի քաղաքացու տալով ՀՀ քաղաքացու անձնագիր:
2012 թ. ապրիլի 18-ին Հովհաննիսյանը նույն անձի տվյալներով տվել է ՀՀ քաղաքացու երկրորդ, իսկ մայիսի 30-ին՝ երրորդ անձնագիրը:
Նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է