Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Երկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ Քիշնևում ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում Կիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասին Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակում ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերին Ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարություն Թրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմ 

Դատախազություն. "ՄԻՊ գրասենյակի սոփեստությանը կնախանձեին անգամ Հին Հունաստանում"

Իրավունք

Այսօր, արդեն 3-րդ օրն է, ինչ շարունակվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ Գլխավոր դատախազության փոխհրաձգությունը` կապված վերջինիս կողմից մի քաղաքացու մարդու իրավունքների խախտման հետ: Ստորև ներկայացնում ենք Դատախազության այսօր տարածած հաղորդագրությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում մշտապես հանդես է եկել գործի փաստական հանգամանքների ներկայացմամբ, հիմնավորվումներով, և ցավում ենք, որ ՄԻՊ գրասենյակը, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, որն ուղղված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևորագույն գործին, զբաղված է էժանագին շահարկումներով: Անգամ սույն գործով դեպքերի զարգացման ժամանակագրությունը դրա խոսուն վկայությունն է:

Այսպես.
1999-2000թթ..-նյութերով տրված բացատրություններում համընկնում է քաղաքացի Ա. Վարդանյանի տնակը քաղաքացի Պ. Ղումաշյանի կողմից փոխհամաձայնությամբ և փոխհատուցմամբ տանելու հանգամանքը,
2004թ.- ըստ Ա. Վարդանյանի' տևական բացակայությունից հետո վերջինս հայտնաբերում է տնակի անհետացումը,
2006թ.-Ա. Վարդանյանը երկու տարի անց դիմում է ոստիկանություն: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, ուսումնասիրության արդյունքնում մերժվում է քրեական գործի հարուցումը, քանզի արարքում բացակայում է հանցակազմի առկայությունը, ինչպես նաև կողմերի միջև վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա է դատական կարգով լուծման, ինչը և փաստվում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից Ա. Վարդանյանի հայցը վարույթ ընդունելով:
ՄԻՊ գրասենյակը պետք է տեղյակ լինի, որ քաղաքացիաիրավական բնույթի գործերով քրեական գործ հարուցելով' ոտնահարվում է քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները, որոնց պաշտպանությանն է նաև կոչված ՄԻՊ ինստիտուտը: Այդ իմաստով անհասկանալի է այն դրսևորվող համառությունը, թե ինչու քաղաքացիաիրավական բնույթ կրող այս վեճով չի հարուցվել քրեական գործ:
ՀՀ դատախազությունը, իրականացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, իր գործունեությամբ ուղղակիորեն և անուղղակի պաշտպանում է քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները, այդ թվում նաև' անհիմն քրեական գործերի հարուցումը մերժելու որոշումներով:
2007-2008թթ. -Շիրակի մարզի առաջին ատյանի և ՀՀ քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանի վճռով և որոշումով հիմնավորվում է, որ Ա. Վարդանյանի համաձայնությամբ վերջինիս դուստր Ռ. Վարդանյանը համապատասխան գումարի' 120 ԱՄՆ դոլարի դիմաց տնակը հանձնել է Պ. Ղումաշյանին: Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Տարօրինակ է , որ 2008թ. օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքը ՄԻՊ գրասենյակի համար չունի որևէ նշանակություն, և վերջինս շարունակում է վիճարկել թե գործի քաղաքացիաիրավական բնույթը, թե գումարի փոխհատուցման հավաստիության հանգամանքը:
2011թ. մահանում է Պ. Ղումաշյանը:
2011թ. դեկտեմբեր- սոցիալական նպաստ ստանալու իրավունքից զրկվելու արդյունքում Ա. Վարդանյանը ՄԻՊ գրասենյակում ինքնասպանության փորձ է կատարում' խմելով պերօքսիդի լուծույթ:
2012թ.հուլիս - ՄԻՊ գրասենյակը հանդես է գալիս մամուլի հաղորդագրությամբ' առանց տարեթվերը և գործի հանգամանքները նշելու Ա. Վարդանյանի ինքնասպանության փորձը ուղղակի վերագրում է ՀՀ դատախազությանը, վերջինիս կողմից քաղաքացու իրավունքների խախտմանը:

Մինչդեռ իրադարձությունների ժամանակագրությունը, որի մասին լռել է ՄԻՊ գրասենյակը, ակնհայտ ցույց է տալիս, որ քաղաքացի Ա. Վարդանյանի ինքնասպանության փորձը տեղի է ունեցել բոլորովին այլ պատճառով և որևէ կապ չունի 2006թ. Ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ:

Սույն հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության' ՄԻ Պաշտպանին ուղարկված 02.04.12 և 22.05.12թթ. գրավոր պատասխաններից և 25.07.2012թ. հրապարակային հաղորդագրությունից հետո ՄԻՊ գրասենյակի կողմից կրկին հաղորդագրությամբ հանդես գալու և կրկին նույն հարցադրումները հնչեցնելու վերաբերյալ ընդամենը խորհուրդ ենք տալիս դիմել իրավաբանական խորհրդատվության և չենք պատրաստվում այսուհետ հանրության ուշադրությունը զբաղեցնել' այս կարգի հաղորդագրություններին պատասխանելով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ
Ամենադիտված