ՄԻՊ-ը Կարեն Արայանի խնդրին միջամտելու համար դիմում-նամակի է սպասում
Իրավունք
Այսօր Անժելա Սարգսյանի սկանդալային նկարների գործով մեղադրյալ Կարեն Արայանի հայտարարած հացադուլի տասնմեկերորդ օրն է։
Ինչպես հայտարարել էր Կարեն Արայանի մայրը, հացադուլի ընթացքում տեսակցություններն արգելված են, և նա չի կարողանում հանդիպել իր որդուն՝ հորդորելու դադարեցնել հացադուլը։ Lurer.com-ը կապ հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պարզելու, թե արդյոք այստեղ օրենքի խախտում տեղի չի ունենում, ինչին ի պատասխան գրասենյակից մեզ հայտնեցին, որ դիմում–նամակ չի ստացվել, որպեսզի ՄԻՊ–ը լիազորություններ ունենա խնդրին միջամտելու։
Նշենք նաև, որ ՄԻՊ–ի արագ արձագանքող խումբը վերջին անգամ Կարեն Արայանին հանդիպել է հայտարարված հացադուլի երկրորդ օրը։
Արայանն այդպիսով իր բողոքն է արտահայտում ապօրինի ազատազրկման և իր նկատմամբ առաջադրված անհիմն մեղադրանքի դեմ: Ավելին, Արայանը Հայաստանի նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին և ԱԺ նախագահին բանտից բաց նամակ է ուղարկել:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում