Կարեն Արայանը դադարեցրել է հացադուլը
Իրավունք
Դերասանուհի Անժելա Սարգսյանի սկանդալային նկարների գործով մեղադրյալ Կարեն Արայանը դադարեցրել է անժամկետ հայտարարած հացադուլը: Այս մասին Lurer.com-ին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից, որի արագ արձագանքման խումբը մեկ անգամ ևս այցելել էր Կարեն Արայանին։
Հիշեցնենք, որ Արայանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 10 օր առաջ կարել էր բերանը և հայտարարել անժամկետ հացադուլ:
Արայանն այդպիսով իր բողոքն է արտահայտել ապօրինի ազատարկման և իր նկատմամբ առաջադրած անհիմն մեղադրանքի դեմ: Ավելին, Արայանը Հայաստանի նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին և ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ է ուղարկել բանտից:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում