Փուչիկների գործի նախաքննությունն ավարտվել է
Իրավունք
Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործի նախաքննությունը ավարտվել է. գործը տեղափոխվել է դատարան:
Հիշեցնենք, որ Հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի հետևանքով հարյուրից ավելի մարդիկ էին հայտնվել հիվանդանոցում՝ տարբեր աստիճանի այրվածքներով և վնասվածքներով։
Գործի առթիվ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (Վնաս պատճառել երկու կամ ավելի մարդկանց առողջությանը) մեղադրանք էր առաջադրվել Սերոբ Բոզոյանին, ով զբաղվում է փուչիկների լիցքվորմամբ և գազով էր լցրել նաև այդ օրը Հանրապետության հրապարակ բերված փուչիկները։
Սերոբ Բոզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր ստորագրությամբ չբացակայելը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում