Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Երկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ Քիշնևում ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում Կիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասին Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակում ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերին Ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարություն Թրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմ 

Անանուն նամականերին չարձագանքելը մակերեսային մոտեցում է. Արթուր Սաքունց

Իրավունք

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Lurer.com–ի զրույցում մեկնաբանելով ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի արտահայտած այն տեսակետը, որ ՊՆ–ն չի արձագանքում անանուն նամակներին, ասաց, որ ինքը հասկանում է ՊՆ–ի պատասխանը։ 

«Իրենք չեն ուզում անանուն նամակներին արձագանքել, բայց խնդիրը երևի թե տվյալ դեպքում ունի մի կողմ, որին պետք է, այնուամենայնիվ, ուշադրություն դարձնենք։ Ելնելով մեր ուսումնասիրություններից՝ մենք հայտարարության մեջ հստակ գրել էինք, որ մեր մտահոգությունը կապված է Զինված ուժերի վիճակի և օրենսդրության հետ, որ ներքին բողոքարկման մեխանիզմները արդյունավետ չեն Զինված ուժերում։ Այսինքն, եթե լինեին արդյունավետ, ապա մարդիկ կարող էին առանց վախենալու, խուսափելու, մտահոգվելու իրենց բողոքները ներկայացնելու վերադասին, բայց քանի որ այդ մեխանիզմներն արդյունավետ չեն, դրա համար ստիպված են նման ձևերով խնդիրների մասին ահազանգել։ Ես հորդորում եմ ՊՆ–ին ոչ թե ձևի ետևից ընկնել, այլ բովանդակությանն ուշադրություն դարձնել և առաջին հերթին այդ նամակներում նշված հարցերի ուղղությամբ լուրջ ուսումնասիրություն կատարել և համոզվել՝ արդյոք այդ անանուն նամակի բովանդակությունն էլ է ձևին համապատասխանում», – նշեց Սաքունցը։

Հարցին, թե իրենք որևէ լրացուցիչ տեղեկատվություն այս պահին ունե՞ն՝ զորամասում իսկապե՞ս նման բան տեղի է ունենում, թե՞ ոչ, Արթուր Սաքունցն ասաց, որ զորամասերում իրավիճակն այնպես է փակված, որ իրենք նման հնարավորություն չունեն։

«Մենք հնարավորություն և իրավունք չունենք զորամասեր այցելելու։ Մարդիկ ընդամենը մեզ նամակ են ուղարկում և մենք ունենք այդ աղբյուրը։ Ինչպես նաև կան ոչ կանոնադրական հարաբերությունների, մահացության դեպքեր, որոնց վերաբերյալ էլ մենք տեղեկանում ենք հենց ծնողներից»։ 

Արթուր Սաքունցը ներկայացրեց նաև ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանի կողմից Ժնևում խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նիստի ժամանակ 2011 թվականի հաշվետվությունը, որի մեջ նշում է, որ այդ տարում տեղի է ունեցել 1085 հանցագործություն, 317 գործ է ստացվել կապված հանցագործությունների հետ և շատ դեպքերում հետաքննություն չի իրականացվել, քանի որ իրական հանցանք չի կատարվել, 313 դեպքով քրեական գործեր են հարուցվել, 218 գործ ուղարկվել է դատարան, 3 դեպքում քրեական գործը դադարեցվել է, քանի որ մեղադրանքը վերացել է, 191 դեպք դատավարության փուլում է, դեպքերից 80-ում կան դատապարտվածներ և ըստ իրենց՝ մահվան 36 դեպք։ «Այս պատկերը և կոնկրետ մի կորպուսի հետ կապված մտահոգություններն, իհարկե, անհամապատասխան են։ Եվ հիմա անանուն նամակներին չարձագանքելը մակերեսային մոտեցում է։

Դեռևս 2010 թվականին գեներալ Միքայել Գրիգորյանը նամակ էր ուղղել ՊՆ նախարարին, որտեղ բազմաթիվ հարցեր էին բարձրացված Զինված ուժերում իրավիճակի մասին։ Այդ նամակն էլ արդեն անունով էր, իսկ այդ ժամանակ խնդիրների վերաբերյալ ի՞նչ արեց ՊՆ–ն։ Այսինքն՝ նախարարին ուղղված նամակը ևս մնաց անուշադրության։ Եվ այդ ժամանակ ավելի շատ ՊՆ–ին հետաքրքրում էին ոչ թե նամակում նշված խնդիրները, այլ՝ թե ինչպես է նամակն իրենց ձեռքն ընկել»։

Հիշեցնենք, որ 2012 թ. հուլիսի 26-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակն էլեկտրոնային փոստով նամակ էր ստացել ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի շարքային զինծառայող Թաթուլ Գրիգորյանի կողմից զորամասում անօրինականությունների, բռնությունների, ճնշումների վերաբերյալ: Նշվում է, որ նա նույն զորամասի հրամանատարի տեղակալի (կոչումով գնդապետ) եղբոր տղան է, որը Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավորի որդի է:

Ազատուհի Արասխանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ
Ամենադիտված