Նազարբաևին մարմնավորած դերասանը դարձել է Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր
Այլ
Դերասան, երգիչ, կոմպոզիտոր և հեռուստահաղորդավար, Ղազախստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նուռլան Ալիմժանովը սեպտեմբերի 11-ին Ղազախստանի մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորի երդում է տվել: Նա ճանաչում է ստացել «Առաջնորդի ուղին» ֆիլմում (2013 թ.) Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դերը կատարելուց հետո:
«Մեր շարքերը համալրեց ևս մեկ պատգամավոր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կուսակցության անդամ Նուռլան Ալիմժանովը խորհրդարանի Մաժիլիսի պատգամավոր է գրանցվել կուսակցական ցուցակով»,- հայտնել է Մաժիլիսի նախագահ Նուռլան Նիգմատուլինը պալատի լիագումար նիստի ընթացքում:
35-ամյա Ալիմժանովն ընտրվել է Մաժիլիսի սոցիալ-տնտեսական զարգացման կոմիտեի կազմում: «Նուր Օթան»-ի կուսակցական ցուցակով Մաժիլիսի պատգամավորի մանդատը Ալիմժանովին հանձնելու որոշումն ընդունվել էր օգոստոսին՝ կուսակցության քաղաքական խորհրդի բյուրոյի նիստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն