Օտարերկրացի դատապարտյալին մեր հաշվին պահենք, մեծացնենք, հետո արտաքսե՞նք․ Բագրատյան (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացիներին արտաքսելու հիմքերն ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:
«Ներկայիս կարգավորումներով օտարերկրացուն Հայաստանից արտաքսումը կատարվում է նրա՝ Հայաստանում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, ապա այս կարգավորումներով ստեղծվում են մեխանիզմներ, որ, եթե նա կատարի քրեորեն հետապնդելի արարք և դատապարտվի ազատազրկման, այդ դեպքում ևս կունենանք արտաքսման այդ հնարավորությունը»,- ասաց Գրիգորյանը:
Հարցի առնչությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց․
«Եթե օտարերկրացին պետք է պատիժը կրի Հայաստանում, նոր արտաքսվի, դրա իմաստը ո՞րն է։ Եթե պետք է արտաքսեք, արտաքսեք բանակցելով, որ տվյալ երկրի քաղաքացին այս հանցագործության այս հատկանիշներով դատապարտվի իր երկրում։ Մենք մեր հարկատուների հաշվին պահում ենք օտարերկրացի դատապարտյալներին հետո ճանապարհում ենք, որ գնա՞»։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից