ԱԺ-ում մեկնարկել է ԿԲ խորհրդի անդամի ընտրության փակ քվեարկությունը
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունը:
Առաջադրված է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:
«Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում ժամը 15:30-16:10-ն»,- ներկայացրեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Հասմիկ Ղահրամանյանի թեկնածություննառաջարկել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն