Արամ Հարությունյանը և ևս մի քանի հոգի բերման ենթարկվեցին դատարանի բակից (տեսանյութ)
ՏեսանյութերԻրենք ուզում են փակեն Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Խաչատուրովին, բոլորին, դրա համար մենք այսօր չպիտի նայենք, ես ոտքով կճխլեմ Նիկոլին էլ, Լևոնի զոմբիներին էլ, ոստիկաններին այսօր որպես քավության նոխազ են օգտագործում: Այս մասին Երևանի իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո:
Նկատենք, որ նիստի ավարտից հետո իրավիճակը դատարանի բակում լարված էր։
Քոչարյանի աջակիցներին, այդ թվում և Արամ Հարությունյանին ոստիկանությունը բերման ենթարկեց: Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունն էլ վատացավ, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։
Տեսանյութը` News.am-ի


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն