Շենգավիթի դատարանի տարածքում տուժած քաղաքացուն կվիրահատեն (տեսանյութ)
ՀասարակությունԴատարանի շենքի մոտ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ծեծել էին մի քաղաքացու, ում պատգարակով մոտեցրին շտապ օգնության մեքենային և տեղափոխեցին հիվանդանոց։
Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ տուժած քաղաքացուն կվիրահատեն:
«Այսօր Շենգավիթի դատարանի տարածքում գրանցված միջադեպի արդյունքում տուժած քաղաքացին տեղափոխվել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց:
Ներկա պահին տուժած քաղաքացին հետազոտման փուլում է գտնվում, նախնական ախտորոշումը՝ աջ սրունքի վերին երրորդական զույգ ոսկրերի կոտրվածք.
Անհրաժեշտ բոլոր հետազոտություններն ավարտելուց հետո կկատարվի վիրահատական միջամտության»,- գրել է Շուշան Դանիելյանը:
Նշենք, որ դեպքի առթիվ 3 քաղաքացի բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն