Տավուշի մարզում 21-ամյա պայմանագրային զինծառայող է կախվել
Հասարակություն
Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղերից մեկում եղբայրը գտել է 21-ամյա եղբոր դին՝ անասնագոմում առաստաղից պարանով կախված: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03 և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին:
Այս պահին երիտասարդի ինքնասպանության հետ կապված որևէ հստակ վարկած չկա:
Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները:
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երիտասարդը որպես պայմանագրային զինծառայող ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասերից մեկում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն