Մուրացկանին կերակրող երկվորյակ քույրերի տեսանյութը զայարցրել է համացանցի օգտատերերին (տեսանյութ)
Տեսանյութեր
Այս ամսվա սկզբին 24-ամյա երկվորյակ քույրեր Ադել ու Ալինա Ֆաթխեևները հոլովակ պատրաստեցին ՝ մասնակցելու երիտասարդական մրցույթին: Տեսանյութը միանգամից տարածվեց համացանցում և դժգոհությունների տեղիք տվեց: Բայց այժմ դժգոհողների բանակը ավելի է շատացել, քանի որ այն հասել է Արևմուտք:
Իրենց տեսանյութում աղջիկները հաշմանդամություն ունեցող մուրացկանի են հանդիպում և նրան սուշիով կերակրում։ Օգտատերերին զայրացրել էր թե՛ աղջիկների հագուկապը, և թե՛ նրանց վերաբերմունքը տղամարդու հանդեպ։
Սկզբում աղջիկներին հույս ունեին հաղթել «Թաթարստանի երիտասարդություն» մրցույթում և ձեռք բերել iPhone կամ ժամացույց: Դրանցից ոչ մեկին նրանք չհասան, բայց ձեռք բերեցին համաշխարհային համբավ, գրում է Daily Mail-ը:
Զայրացած մեկնաբանությունների պատճառով աղջիկները փակել են իրենց տեսանյութի մեկնաբանությունները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն