Բաղանիսի բնակիչը ապամոնտաժել է համայնքին պատկանող խողովակները և տեղափոխել իր անասնագոմի բակ
Հասարակություն
Սեպտեմբերի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելիս, Բաղանիս բնակավայրի 64-ամյա մի բնակչի անասնագոմի բակում հայտնաբերել են 4 հատ՝ յուրաքանչյուրը մոտ 5 մ երկարությամբ ցինկապատ խողովակներ:
Պարզվել է, որ տղամարդը համայնքին պատկանող խողովակները 2016 թ. աշնանը, առանց թույլտվության, ապամոնտաժել է Բաղանիս բնակավայրի «Սնձնուտ» հանդամասից և տեղափոխել իր անասնագոմի բակ:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն