Բացահայտվել է Գոռավանում կատարված բջջային հեռախոսի գողության դեպքը (տեսանյութ)
ՀասարակությունՍեպտեմբերի 11-ին Արարատի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ սեպտեմբերի 9-ին Գոռավան գյուղի տներից մեկի բակից թանկարժեք բջջային հեռախոս է հափշտակվել։
Ոստիկանությունից հայտնում են, որ չնայած տուժողը ոստիկանություն չէր դիմել, սակայն Արարատի ոստիկանները պարզեցին կատարվածի հանգամանքներն ու գողությունը կատարելու մեջ կասկածվող անձին հրավիրեցին բաժին։ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում ապրող 39-ամյա տղամարդը տվեց ինքնախոստովանական բացատրություն եւ ոստիկաններին ներկայացրեց գողացված հեռախոսը, որը վերադարձվեց տուժողին։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն