«Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ Ռուբինյան Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլար ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցված Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրները Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Nvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջել Ռազմավարական նշանակության Քաջարան-Ագարակ 32կմ–անոց ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է (ֆոտո) Փաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան (տեսանյութ) ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո պաշտոնանկ է արվել կիբեռանվտանգության տնօրենը Լոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) 

«Հրապարակ». ՍԴ-ից ներքին ինֆորմացիան դուրս հանողը Արման Դիլանյանն է

Հայկական Մամուլ

«Հրապարակ»-ը գրել է.

«Սահմանադրական դատարանի ներքին խոհանոցը միշտ փակ է եղել: ՍԴ հիմնադրումից ի վեր այդ կառույցի նախագահ Գագիկ Հարությունյանը սովոր էր փակ աշխատել: Ասում են անգամ, որ դատարանի դատավորները որոշումների նախագծերը միայն խորհրդակցական սենյակում էին տեսնում՝ նախապես չիմանալով, թե ինչ են ընդունելու: Շատ դատավորների դա ձեռնտու էր, ոմանք, սակայն, ըմբոստանում էին, բայց, մեկ է՝ դրսում այդ մասին ոչ ոք չէր բարձրաձայնում: Հրայր Թովմասյանի գալուց ի վեր որոշ բաներ փոխվեցին, բայց ներքին խոհանոցը, միեւնույն է, անհասանելի էր նաեւ նրա պաշտոնավարման շրջանում եւ անգամ ՍԴ աշխատակիցներին: Սակայն իրավիճակը որոշակիորեն փոխվեց, երբ ՍԴ-ում հայտնվեցին սկզբում Արման Դիլանյանը, ապա՝ Վահե Գրիգորյանը: Իմիջիայլոց, Արման Դիլանյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու հարցում, ասում են, նշանակալի ազդեցություն են ունեցել Հրայր Թովմասյանի հետ վերջինիս վաղեմի մտերիմ հարաբերությունները: Ինչպես ասում են՝ «ոչ մի լավություն անպատիժ չի մնում»:

Այժմ ՍԴ ներքին խոհանոցից արտահոսքի դեպքերը շատացել են, եւ հաշվի առնելով այն, որ Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքներին չի մասնակցում, ուստի շատ բանից տեղյակ չէ, ներքին ինֆորմացիան դուրս հանողը մնում է Արման Դիլանյանը: Հատկապես վերջին ժամանակներում բավականին մեծ ճշգրտությամբ հանրությանն են ներկայացվում ներքին քննարկումները, նիստուկացը, անգամ դառնում են Հ1-ի, «Ազատություն» ռադիոկայանի ու 1in.am կայքի սեփականությունը: Երբեմն բառացի տեղեկություններ են տարածվում ՍԴ քննարկումներից, առանձին դատավորների դիրքորոշումներից եւ այլն։

Այն, որ Արման Դիլանյանն ինչ-որ ակնկալիքներ ունի նոր իշխանություններից ու ջերմ հարաբերություններ է հաստատել ինքնահռչակ «ՍԴ նախագահ» Վահե Գրիգորյանի հետ, Սահմանադրական դատարանում դրա մասին խոսում են որպես հանրահայտ փաստի: Արման Դիլանյանը նաեւ Արարատ Միրզոյանի քվոտայով Ազգային ժողովում հայտնված Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի սանիկն է, որն էլ ստանձնել է ԱԺ-ում Վահե Գրիգորյանի պաշտպանության դերը, որից սահուն հրաժարվեց անգամ իմքայլական Նիկոլայ Բաղդասարյանը: Վահե Գրիգորյանը ՍԴ-ում շփվում է բացառապես Արման Դիլանյանի հետ, իրար կաբինետից դուրս չեն գալիս՝ ընդմիջումները միասին են անում։ Երբեմն նրանց է միանում Վլադիմիր Վարդանյանը։ Զավեշտալի փաստ․ անգամ Վահե Գրիգորյանի ավտոմենքենան լվանալու է տանում Արման Դիլանյանի վարորդը։ Իսկ ՍԴ աշխատակազմում Վլադիմիր Վարդանյանի նախկին կողմնակիցները Վահե Գրիգորյանի արտահաստիքային օգնականների գործառույթն են ստանձնել։

Այս օրերին Դիլանյանի եւ Գրիգորյանի՝ իրար կաբինետից դուրս չգալը մեկնաբանում են նրանով, որ Վահեն օգնում է կամ հենց ինքն է գրում Արման Դիլանյանի հատուկ կարծիքը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով: ՍԴ քննարկումների ժամանակ, ասում են, տպավորություն է, որ ոչ թե Արմանն է խոսում, այլ Վահե Գրիգորյանը՝ իր «խոսնակի»՝ Արման Դիլանյանի շուրթերով: Բայց ՍԴ-ում կարծում են, որ Վահե Գրիգորյանը երկար չի մնա ՍԴ-ում, խոսում են, որ նա լրջագույն խնդիրներ ունի Նիկոլի թիմի հետ, ու Վահեին առաջ հրողը նախկինում էլ եղել են տերպետրոսյանական թեւն ու «Սասնա ծռերը», որոնց հետ հիմա էլ Նիկոլն ունի որոշակի խնդիրներ: Ու անկախ նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի ՍԴ թնջուկը, համակարգում կարծում են, որ «Վահեն գնացող է, Հրայրը՝ մնացող»: Մի նրբերանգ էլ․ եթե մինչեւ Վահեի՝ ՍԴ-ում հայտնվելը Արմանը համարվում էր Հրայրի ամենամտերիմներից մեկը, ապա դա հիմա կարելի է ասել մեծ վերապահումով: Ուստի Արմանը եւս կարող է լինել գնացողների շարքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուիթքոֆը Բեռլինի բանակցությունները համարել է արդյունավետ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ ՌուբինյանԹրամփը հորդորում է Եվրոպային համաձայնության գալ Ռուսաստանի հետՊենտագոնը չունի զինամթերքի արտադրությունն ավելացնելու երկարաժամկետ ծրագիրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլարԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական ներխուժման համար պատրվակ ստեղծելու մեջԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցվածՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Նարվայում զգուշացնում են Ռուսաստանի հետ սահմանի փակման հետևանքներիցՄԱԿ-ը զգուշացնում է ահաբեկիչների կողմից ԱԲ-ի կիրառման վտանգիցNvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջելՌազմավարական նշանակության Քաջարան-Ագարակ 32կմ–անոց ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է (ֆոտո)Իտալիան Կիևից բացատրություն է պահանջել եվրոպատգամավորների ցուցակի համարՓաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան (տեսանյութ) ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո պաշտոնանկ է արվել կիբեռանվտանգության տնօրենըԼոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պորտուգալիան չի փոխանցի Ուկրաինային լրացուցիչ F-16 կործանիչներՊենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլարՊուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն ենԱշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումըԹրամփը հույս ունի, որ Զելենսկին կցանկանա համաձայնության գալ Ուկրաինայի հարցում Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել էԳառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներինՓաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ
Ամենադիտված