96-ամյա վետերանն ամուսնացել է տղամարդու հետ (լուսանկարներ)
Այլ
Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս 96-ամյա Ջորջ Մոնթեգյուն ամուսնացել է իր սիրելի տղամարդու հետ մի քանի տասնամյակ իր սեռական կողմնորոշումը թաքցնելուց հետո, գրում է Korrespondent-ը` վկայակոչելով The Mirror-ին:
1997 թվականին, 73 տարեկան հասակում, Մոնթեգյուն հանդիպել է իր ներկայիս ամուսնուն՝ Սոմչային, և բացահայտել է իր կողմնորոշումը:
Դրանից առաջ նա 21 տարի ամուսնացած է եղել կնոջ հետ, ումից երեք երեխա ունի: Նրա կինը պնդում է, որ միշտ էլ իմացել է, որ ամուսինը գեյ է, բայց գերադասել է «ամուսնացած լինել նույնասեռականի հետ, քան միայնակ մնալ»:
Այժմ պատերազմի հերոսն ամեն տարի մասնակցում է գեյ շքերթների՝ իրեն անվանելով գյուղի ամենածեր գեյը:
Տղամարդը նաև նշում է, որ ապրելու է մինչև 100 տարեկանը, որպեսզի վայելի իր կողմնորոշումը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն