COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները Տեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի» «Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ «Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա է Գյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքը Ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն են Փաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտ Աշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի «Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակին 

«168 ժամ». Պլան «Բ», թե՞ հրաժարականի քողարկված պահանջ

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Վալերի Օսիպյանը երեկ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից հրաժարական տվեց եւ ժամեր անց նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Ոստիկանության պետի պաշտոնից անհասկանալի ու չմեկնաբանված պատճառներով հրաժարական տված մարդուն մեկ այլ պաշտոնի նշանակելն առնվազն տարակուսելի է։ Եթե ոստիկանության պետն այդքան լավ էր կատարում իր պարտականությունները եւ խնդիր չուներ վարչապետի հետ, ուրեմն ինչո՞ւ վարչապետն ամեն ինչ չարեց, որ նա մնա իր պաշտոնում, իսկ եթե դա այդպես չէ, ի՞նչ պատճառով է Վալերի Օսիպյանը նշանակվում վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում։ Տրամաբանական պատասխանը, թերեւս, մեկն է. վարչապետն իրեն ավելի մոտ է ցանկանում պահել Վալերի Օսիպյանին։

Ինչո՞ւ, ի՞նչ ինֆորմացիայի է տիրապետում արդեն նախկին ոստիկանապետը, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում նրան հեռու պահել իրենից, բաց թողնել։ Այստեղ, թերեւս, տեղին է հիշել, թե ինչ խոսակցություններ էին պտտվում Օսիպյանի՝ ոստիկանության պետի պաշտոնում անակնկալ նշանակման օրերին, որոնց առանցքում այն մտայնությունն էր, թե Նիկոլ Փաշինյանն ու Վալերի Օսիպյանն ավելի վաղ արդեն իսկ հետագայի համար պայմանավորվածություններ ունեին։ Արժե հիշել նաեւ իշխանափոխության օրերին երթերից մեկի ժամանակ ֆիքսված այն կադրը, ուր Նիկոլ Փաշինյանը թաքուն ինչ-որ թուղթ էր փոխանցում Օսիպյանին։

Ի դեպ, այդ տեսանյութի բացատրությունը նույնպես մինչ օրս չի տրվել։ Վանեցյանի դեպքում խնդիրներ էր առաջանում իշխանության «Սորոսական» թեւի հետ, որոնք սուր պայքար եւ հարձակումներ էին սկսել նրա դեմ, իսկ արտաքին առումով՝ Վանեցյանը վայելում էր ռուսական կողմի վստահությունը, շատ հաճախ հենց նրա հետ էր ռուսական կողմը հարցեր քննարկում՝ շրջանցելով թե Փաշինյանին, թե Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։

Ինչեւէ, վարչապետ Փաշինյանի համար, թերեւս, դժվար կլիներ նոր իշխանությունների եւ առհասարակ առանձին ներկայացուցիչների մասին ինֆորմացիայի ահռելի քանակի տիրապետող երկու նախկին ուժայիններին ստիպել լռել, ներքին ինֆորմացիա դուրս չհանել՝ թեկուզեւ մեկնաբանությունների տեսքով, եւ նա գերադասեց իրեն ավելի մոտ պահել նրանցից այն մեկին, ով ըստ էության ավելի վերահսկելի է։ Չի բացառվում, որ չխոսելու համար Օսիպյանը կարգավիճակ պահանջած լինի Նիկոլ Փաշինյանից, ինչը նրան հաստատ պետք կգար նաեւ՝ ելնելով քրեական աշխարհի հանդեպ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Օսիպյանի ձեռնարկած քայլերի հետեւանքով վրեժխնդրության հավանական դրսեւորումների տրամաբանությամբ պայմանավորված անվտանգության նկատառումներից։ Իսկ գլխավոր խորհրդականի պաշտոնը գոնե այս փուլում նրան կապահովագրի կրիմինալ աշխարհի պատասխան քայլերից։

Մնում է հասկանալ, թե, այնուամենայնիվ, ի՞նչ պատճառով իր պաշտոնից հրաժարվեց Վալերի Օսիպյանը։ Իսկ միգուցե դա հրաժարական չէր, այլ քողարկված հեռացում, «Սասնա ծռերի» խմբավորում-կուսակցության պահանջի կատարում, ովքեր շարունակ պահանջում էին ոստիկանության պետի հրաժարականը։ Եվ եթե այս ամենը դիտարկում ենք ԱԺ վերջին օրենսդրական փոփոխության ու «Սասնա ծռերի»՝ երեկ տարածած հայտարարության համատեքստում, պատկերն ամբողջանում է։ Իսկ երեկ «Սասնա ծռերը» պահանջել էին «ԱԱԾ եւ Ոստիկանության ղեկավարների պաշտոններում նշանակել այդ կառույցների հետ չկապված, իրենց կենսագրությամբ հանրային հիշողության մեջ բացասական հետք չթողած եւ պետական ինքնիշխանությունը պահպանելու հարցում վստահություն ներշնչող անձանց»։ Չի բացառվում, որ Ժիրայր Սէֆիլյանը եւ Գարեգին Չուգասզյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հենց այս պահանջն էին նաեւ դրել, որը եւ քայլ-քայլ իրականացնում են։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը հենց դրա մասին է, ու եթե առաջին ընթերցմամբ միաձայն ընդունված այդ օրենքն ամբողջությամբ ընդունվի, ապա նշված պաշտոններում իսկապես կարող են նշանակվել երբեւէ համակարգի հետ կապ չունեցած պատահական մարդիկ, ինչպիսիք այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում կամ պատգամավոր են։ Մնում է տեսնել՝ ով է նշանակվելու ոստիկանության պետի պաշտոնում, ու պարզ կլինի՝ ո՞վ է կանգնած Վալերի Օսիպյանի հրաժարականի հետեւում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան
Ամենադիտված