Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
Նուր-Սուլթան քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մեկնարկում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը 5:3 հաշվով գերազանցեց Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանին:
Ավելի ուշ իր առաջին գոտեմարտը կանցկացնի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Արսեն Հարությունյանը:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն