«Սրուրեան ակնաբուժական կենտրոնը» Գերմանիայից լազերային ակնավիրաբուժական սարքեր կբերի (տեսանյութ)
ՏեսանյութերԿառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում «Սրուրեան ակնաբուժական կենտրոն» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց։
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ով նշեց, որ «Սրուրեան ակնաբուժական կենտրոն» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ակնաբուժական ծառայությունների մատուցման համար։
«Դրանք լազերային ակնաբուժության և լազերային ակնավիրաբուժության սարքավորումներ են, ներմուծվելու են Գերմանիայից: Ընդհանուր ներդրումային ծրագրի ծավալը կազմում է 170 մլն դրամ, ընկերությունն աշխատում է 2016 թվականից և արդեն իսկ իրականացրել է 120 մլն դրամի չափով ներդրում:
Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ»,- ասաց Ավանեսյանը:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)