Վլադիմիր Կարապետյանը՝ զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի մասին
Քաղաքական
Վարչապետը ոչ միայն տեղյակ է, այլ նաև այդ մասին խոսել է մամուլի ասուլիսի ժամանակ, մասնավորապես, հիշատակել է այն հիմնադրամի մասին, որը զբաղվում է այդ հարցով, դա հայտնի խնդիր է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիային։
Հարցին, թե ինչ լուծում են տեսնում կառավարությունում այս հարցի առնչությամբ, խոսնակն ասաց, որ կհասկանան նոր իրավիճակի յուրահատկությունը։
Դիտարկմանը, թե բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ վարչապետն իրենց հետ չի հանդիպում, Կարապետյանը նշեց, որ կարող է ինքը հանդիպել նրանց հետ։ «Վարչապետը շատ խիտ հանդիպումների գրաֆիկ ունի»,- ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության դիմաց «Զինվորի մայր» ՀԿ համակարգող խորհրդի նախագահ տիկին Մարգարիտա Խաչատրյանը հայտարարել էր, որ շարժման օրվանից մինչ օրս կառավարությունը պետք է տրամադրի 30 մլն գումար, իրենք գրավոր դիմել են ու դիմումի պատասխանը չեն ստացել առ այսօր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն