ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվում Փնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է Էրդողանին Վագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) 

Նունե Սարգսյանը դիտել է Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի ցուցանմուշները

Հասարակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը, նշանավորելով արվեստի մեծ դերը հասարակության զարգացման գործում, սեպտեմբերի 23-ին  շրջեց Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակում կազմակերպված մի շարք ցուցահանդեսներով: 

Տիկին Սարգսյանը փառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանի ուղեկցությամբ դիտեց նախագահական նստավայրի հարակից տարածքում բացված «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են հայազգի աշխարհահռչակ  լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների, Անտուան Սևրուգինի, Յուսուֆ Քարշի, Իդա Քարի, Արա Գյուլերի և այլոց գործերը, այնուհետև շրջեց Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ» կայարաններում` ծանոթանալով այնտեղ ֆոտոփառատոնի շրջանակում կազմակերպված ցուցադրություններին: 

«Մեր մետրոպոլիտենը լավ հիշողություններ է արթնացնում: Ութսունականներին, երբ իմ տղաները փոքր էին,  բազմիցս գնացքով ճանապարհորդում էինք մեր նոր մետրոյի առաջին կայարանից մինչև վերջինը: Հիշում եմ նույնիսկ մետրոյի սպեցիֆիկ հոտը: Այսօրվա իմ պտույտը մետրոյում վերադարձրեց այդ քաղցր հուշերը, և ես համոզվեցի, որ Կարեն Դեմիրճյանի ջանքերով ստեղծված Երևանի մետրոն ապահով ձեռքերում է: Լավ կլինի, որ ապագայում նոր ցուցահանդեսներ կազմակերպվեն կայարաններում, քանի որ դա գեղագիտական կրթություն է երեխաների, դպրոցականների համար և գեղագիտական հաճույք՝ մեծահասակների համար»,-նշեց Նունե Սարգսյանը:

Անդրադառնալով լուսանկարչությանը` նախագահի տիկինը շեշտեց, որ այն արվեստի իր սիրած ճյուղերից է: «Լուսանկարչությունն առաջ է եկել 19-րդ դարի սկզբին: Մինչ այդ մարդիկ դիմում էին գեղանկարիչներին` պատվիրելով իրենց դիմանկարները:  Հայաստանի ազգային պատկերասրահում իմ մեծ տատի և պապի դիմանկարը կա, որը թիֆլիսահայ նկարչի գործ է: Դիտում եմ կտավն ու զարմանում, որ այնտեղ պատկերված մարդիկ իմ հարազատներն են:

Երբ առաջ եկավ լուսանկարչությունը, մարդիկ առաջնահերթությունը տվեցին դրան: Լուսանկարչությունը ժամանակին արհեստ էր համարվում, իսկ այժմ՝ 21-րդ դարում, լուսանկարչությունը կարելի է լիարժեք ձևով կոչել արվեստ»,-ընդգծեց Նունե Սարգսյանը:

Նա շեշտեց, որ  կան լուսանկարիչներ, որոնք արվեստաբան են, ունեն «աչք», նրանք տեսնում են այն, ինչը չեն տեսնում սովորական մարդիկ, և նրանք լուսանկարչությունը վերածում են   հատուկ արվեստի:

«Իմ կարևոր սկզբունքներից է մշակույթի միջոցով մարդկանց մերձեցնելը: Փառատոնի շրջանակում իրականացված ցուցահանդեսներն այսօր ինձ բավականություն պատճառեցին, որովհետև տեսա, թե ինչպես են լուսանկարչության միջոցով համագործակցել տարբեր երկրները: Տեսա լուսանկարներ Իրանից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Չինաստանից, Բելառուսից: Ցուցանմուշներում այդ երկրների մշակույթն է, որը մոտեցնում է ոչ միայն անհատներին, այլև ազգերին, երկրներին և կրոնները»,-նշեց նախագահի կինը:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, որը Նունե Սարգսյանին ուղեկցեց բելառուսական «Բելտա» պետական լրատվական գործակալության հետ համատեղ իրականացրած  «Ավանդույթ և ծես» խորագրով ցուցահանդեսին, ընդգծեց, որ «Արմենպրես»-ը  Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակում հանդես է եկել մի քանի նախաձեռնությամբ:

«Իրականացրել ենք ցուցահանդես` նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին, Բելառուսի մեր գործընկերների հետ կազմակերպած ցուցահանդեսում ներկայացրել ենք Բելառուսի լուսանկարչության ուշագրավ, ինքնատիպ նմուշներ, որոնք վերաբերում են ծեսին և ավանդույթին: Ցուցանմուշները ազգագրական առումով մեծ հետաքրքրություն են ներկայացնում և, ինչպես ասաց նախագահի տիկինը, նման ցուցահանդեսները կամրջում են ազգեր, պետություններ և ժողովուրդներ»,-ասաց Անանյանն ու հավելեց, որ առաջիկայում բացվելու է ցուցահանդես` նվիրված Կոմիտասի հոբելյանին: «Սա  միջազգային նախագծեր իրականացնելու մեր առաջին փորձերից է, որը  հաջողված եմ համարում»,-եզրափակեց նա:

Լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը, որի աշխատանքները զարդարում են «Երիտասարդական» կայարանի պատերը, ողջունեց փառատոնի իրականացումն ու նշեց, որ լավ է, որ նման տոները հաճախ լինեն: «Սա շատ կարևոր միջոցառում է ոչ միայն լուսանկարչական արվեստը պրոպագանդելու գործում: Այն կարող է առիթ դառնալ, որ մարդիկ ավելի լուրջ վերաբերվեն լուսանկարչությանը, քանի որ այն լուրջ արվեստ է»,-շեշտեց նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը
Ամենադիտված